Մեկ օրում 3 ապատեղեկատվություն. ՊԲ–ն հերքել է Ադրբեջանի ՊՆ–ի տարածած լուրը

© Sputnik / Arpi BeglaryanՍտեփանակերտ
Ստեփանակերտ - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2023
Ստեփանակերտ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ՊՆ–ն այսօր արդեն 3–րդ ապատեղեկատվությունն է տարածում Արցախի վերաբերյալ, հայտնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ՊԲ-ն սեպտեմբերի 8-ին՝ ժամը 19:05-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ է կատարել Շուշիի շրջանում, ապատեղեկատվություն է»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ավելի վաղ ՊԲ–ն հայտնել էր, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 8-ին, ժամը 14:00 -ի սահմաններում փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։
Հիշեցնենք` Ադրբեջանի ՊՆ–ն նմանատիպ կեղծ հաղորդագրություն էր տարածել նաև այսօր ավելի վաղ, ինչպես նաև սեպտեմբերի 7–ին` 3 անգամ։
Լրահոս
0