Ավտովթար Վարդենիս-Տորֆավան ավտոճանապարհին. վարորդներից մեկը տեղում մահացել է

© Photo : ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն / Rescue ServiceԱվտովթար Վարդենիս-Տորֆավան ավտոճանապարհին
Ավտովթար Վարդենիս-Տորֆավան ավտոճանապարհին - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2023
Ավտովթար Վարդենիս-Տորֆավան ավտոճանապարհին
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՃՏՊ–ի մասնակից մյուս ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Տորֆավան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» ու «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, որի արդյունքում «VAZ»–ի վարորդ 66–ամյա Ռ․ Զ–ն տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 74–ամյա «Mercedes-Benz» –ի վարորդ Ա․ Խ․-ն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել բժշկական կենտրոն:
Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ռ. Զ․-ի դին և մոտեցրել շտապօգնության մեքենային։
Նրանք հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազի բալոնների փականները։
Լրահոս
0