00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցանկալի ակտիվությունը չկա. ինչու են կարևոր հայ–արաբական հարաբերությունները

© Photo : press office of MFA of RA Արարատ Միրզոյանի այցը ԱՄԷ
Արարատ Միրզոյանի այցը ԱՄԷ - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2023
Արարատ Միրզոյանի այցը ԱՄԷ
Բաժանորդագրվել
Արաքս Փաշայանը կարծում է, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացման հարցում Ադրբեջանն առաջ է ընկել Հայաստանից։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Արաբական աշխարհի հետ հարաբերությունները զարգացնելը կարևոր և արդիական է Հայաստանի համար` հաշվի առնելով աշխարհագրական դիրքն ու ոչ այնքան բարեկամ հարևանները, սակայն հարաբերությունների ակտիվության հարցում Ադրբեջանը Հայաստանից առաջ է անցել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց արաբագետ, արևելագետ Արաքս Փաշայանը։
«Իսլամական աշխարհը կարևոր է Հայաստանի համար մի շարք առումներով, նախ` երկկողմ հարաբերությունները զարգացնելու, ընդդեմ ՀՀ–ի Ադրբեջանի քարոզչությանը հակազդելու և այլն։ Դա միանշանակ է, և դրա մասին տևական ժամանակ խոսում են դիվանագետները, սակայն այժմ այդ հարաբերություններում ցանկալի ակտիվություն չկա»,–նշեց արաբագետը։
Հայ–արաբական հարաբերությունների պասիվության պատճառները ևս տարբեր են, սակայն ընդգծելի է, որ հիմա մեծացել է Ադրբեջանի գրավչությունը արաբական, իսլամական միջավայրում։ Փաշայանը նշում է, որ սա Ադրբեջանի ջանքերի արդյունքն է, ի տարբերություն Հայաստանի, որը այդպես էլ չմշակեց այդ երկրների հետ հարաբերվելու ավելի թիրախային ռազմավարական մոտեցումներ։
«Այնպիսի տպավորություն է, որ հին նարատիվներ ենք օգտագործում և չձևակերպեցինք մեր շահերը, թե մենք ինչ շահեր ենք հետապնդում տարածաշրջանում, ինչ մեթոդաբանությամբ պետք է առաջ գնանք և այլն»,–նշեց նա։
Մեկ այլ և հատկանշական պատճառ է այն, որ արաբական երկրները չունեն Հարավային Կովկասում հստակ աշխարհաքաղաքական շահեր։ Նրանք գիտակցում են, որ այս տարածաշրջանը Ռուսաստանի դոմենն է, բացի դա վերջերս էլ նաև Թուրքիայի դերակատարությունն է մեծացել տարածաշրջանում։
44–օրյա պատերազմից հետո, փորձագետի խոսքով, Հայաստանն անհավասար դիրքերում է հայտնվել Ադրբեջանի հետ, և նույնիսկ Մերձավոր Արևելքում որոշ կազմակերպություններ դարձել են Ադրբեջանի գործիքը ՀՀ–ի դեմ քարոզչության հարցում։ Իսկ ամենամեծ աջակցությունը ցույց է տվել Ադրբեջանին Իսլամական համագործակցություն կազմակերպությունը, որն ուղղակի լեգիտիմացնում է Ադրբեջանի նարատիվները Հայաստանի և Արցախի դեմ՝ առաջնորդվելով իսլամական համերաշխության գաղափարներով և թուրք-ադրբեջանական գործոնի նշանակության աճով։ ԻՀԿ-ում հօգուտ Ադրբեջանի Հայաստանի դեմ քվեարկում են անգամ Հայաստանի բարեկամ երկրները։
«Սա շատ վտանգավոր է Հայաստանի համար, որովհետև հայերի նկատմամբ Մերձավոր Արևելքում միշտ եղել է դրական տպավորություն, փոխգործակցություն` թե՛ քաղաքակրթական երկխոսություն, թե՛ մշակութային։ Հայ համայնքները միշտ ներկա են եղել մերձավոր արևելյան խճանկարում և ոչ մի անգամ չեն դիտարկվել որպես ագրեսոր»,–նշեց Փաշայանը։
Արաբագետն ընդգծեց` Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ հայկական դիվանագիտությունը պետք է ակտիվ ջանքեր գործադրի, աշխատի արաբական, իսլամական ուղղություններով։
Այս պահին, նրա խոսքով, հայ–եգիպտական հարաբերությունները կարիք ունեն վերանայման և ավելի սերտացման։
«Վերջին շրջանում արաբական երկրների և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացում է նկատվում։ Եվ գուցե դա էլ կարող է որոշակի դանդաղություն առաջ բերել արաբական երկրների հետ հարաբերություններում։ Շատ դեպքերում Թուրքիայի հետ արաբական երկրների ոչ այնքան բարեկամական հարաբերություններն են նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների ջերմացմանը։ Ամեն դեպքում մենք պետք է շարժվենք առաջ»,- նշեց մեր զրուցակիցը։
Այս համատեքստում անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` ԱՄԷ կատարած այցին` Փաշայանն ընդգծեց, որ Արաբական միացյալ էմիրություններն այսօր այս տարածաշրջանի ամենաառաջադեմ ու արդի և Հայաստանի համար կարևորություն ունեցող երկրներից է, հետևաբար այդ երկրի հետ մեր պետությունը պետք է իր գործիքակազմն ավելի արդյունավետ դարձնի։
Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 7-8-ը պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է։
Լրահոս
0