https://armeniasputnik.am/20230908/dzerbakalvel-e-garik-galejany-65474596.html
Ձերբակալվել է Գարիկ Գալեյանը
Ձերբակալվել է Գարիկ Գալեյանը
ԶԼՄ–ներում Գարիկ Գալեյանի ձերբակալության վերաբերյալ տարբեր վարկածներ են շրջանառվում։ 08.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-08T12:45+0400
2023-09-08T12:45+0400
2023-09-09T14:11+0400
հայաստան
գարիկ գալեյան
ձերբակալություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/1e/47493717_0:99:1600:999_1920x0_80_0_0_57c2a41651cbd4e82ad8ff4510723434.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը, ձերբակալվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։Լրատվամիջոցներում տարբեր տեղեկություններ են շրջանառվում Գալեյանի ձերբակալության մասին։ Մի դեպքում նշվում է, որ նրան ձերբակալել են մեքենայում զենք պահելու և կրելու կասկածանքով, բայց նրա մոտ զենք չեն գտել։ Մեկ այլ ԶԼՄ–էլ հայտնում է, որ նրան ձերբակալել են թմրանյութերի քրեական գործի շրջանակում։Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն հուլիսի 14-ին հայտնել էր, որ Գարիկ Գալեյանի և նրա եղբոր` Արթուր Գալեյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Վարույթը վերաբերում է 2022 թվականի հունիսի 30-ին ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած միջադեպին` զոհված զինծառայողների ծնողների ակցիայի ժամանակ Գարիկ Գալեյանը և եղբայրը՝ Արթուր Գալեյանը, հասարակական կարգը կոպիտ խախտելու ուղղակի դիտավորությամբ, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/1e/47493717_129:0:1553:1068_1920x0_80_0_0_6db15a59849b41381a8a00bcaea729b7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, գարիկ գալեյան, ձերբակալություն
հայաստան, գարիկ գալեյան, ձերբակալություն
Ձերբակալվել է Գարիկ Գալեյանը
12:45 08.09.2023 (Թարմացված է: 14:11 09.09.2023) ԶԼՄ–ներում Գարիկ Գալեյանի ձերբակալության վերաբերյալ տարբեր վարկածներ են շրջանառվում։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը, ձերբակալվել է։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Հաստատում եմ, հանգամանքների մասին հաղորդագրություն կլինի»,– ասաց Աբրահամյանը։
Լրատվամիջոցներում տարբեր տեղեկություններ են շրջանառվում Գալեյանի ձերբակալության մասին։ Մի դեպքում նշվում է, որ նրան ձերբակալել են մեքենայում զենք պահելու և կրելու կասկածանքով, բայց նրա մոտ զենք չեն գտել։ Մեկ այլ ԶԼՄ–էլ հայտնում է, որ նրան ձերբակալել են թմրանյութերի քրեական գործի շրջանակում։
Հիշեցնենք`
ՀՀ քննչական կոմիտեն հուլիսի 14-ին հայտնել էր, որ Գարիկ Գալեյանի և նրա եղբոր` Արթուր Գալեյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Վարույթը վերաբերում է 2022 թվականի հունիսի 30-ին ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած միջադեպին` զոհված զինծառայողների ծնողների ակցիայի ժամանակ Գարիկ Գալեյանը և եղբայրը՝ Արթուր Գալեյանը, հասարակական կարգը կոպիտ խախտելու ուղղակի դիտավորությամբ, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել։