ՀՀ ԱԳ նախարարը ԱՄԷ նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները

© Photo : official site of MFA of RA Արարատ Միրզոյանն ու Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը
Արարատ Միրզոյանն ու Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Միրզոյանն ԱՄԷ նախագահին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի 9 ամիս տևող ի շրջափակման հետևանքով ԼՂ 120 հազար բնակչության և հատկապես խոցելի խմբերի առջև ծառացած բարդ հումանիտար մարտահրավերները։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Պաշտոնական այցով Աբու Դաբիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը տարածաշրջանային վերջին զարգացումները քննարկել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Անդրադառնալով Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանն իր առավելապաշտական նկրտումներով և ագրեսիվ գործողություններով խոչընդոտում է տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու ջանքերին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Միրզոյանն ԱՄԷ նախագահին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի 9 ամիս տևող ի շրջափակման հետևանքով ԼՂ 120 հազար բնակչության և հատկապես խոցելի խմբերի առջև ծառացած բարդ հումանիտար մարտահրավերները։
Նա շեշտել է, որ ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումների և միջազգային բազմաթիվ գործընկերների հասցեական կոչերի` Ադրբեջանը շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև երկու բարեկամ երկրների միջև քաղաքական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցեր՝ կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումն ու միջազգային հարթակներում արդյունավետ փոխգործակցութունը:
Միրզոյանը էմիրաթցի գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը
ԱՄԷ նախագահը և ՀՀ ԱԳ նախարարը մտքեր փոխանակել նոր հեռանկարային ուղղություններով համատեղ ծրագրերի կյանքի կոչման շուրջ:
Երկուստեք գոհունակություն է արտահայտվել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի աշխուժացման կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի և ԱՄԷ–ի միջև առկա զգալի ներուժն առավել արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությունը: Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանում էմիրաթական ընկերությունների համար ստեղծված է անհրաժեշտ բարենպաստ գործարար միջավայր։
Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 7-8-ը պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։
Լրահոս
0