ՊՆ-ում օտարերկրյա ռազմական կցորդներին է ներկայացվել հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը

© Photo : ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia Օտարերկրյա ռազմական կցորդներին է ներկայացվել հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը
Օտարերկրյա ռազմական կցորդներին է ներկայացվել հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2023
Օտարերկրյա ռազմական կցորդներին է ներկայացվել հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վերջին օրերին ադրբեջանական զինուժի կուտակումների պատճառով իրավիճակը շարունակում է լարված մնալ։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել հերթական ճեպազրույցը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների և ներկայացուցիչների հետ։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։
Ռազմական կցորդներին է ներկայացվել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը։
Նշվել է, որ վերջին 2 օրերի ընթացքում ադրբեջանական զինուժի կուտակումների պատճառով իրավիճակը շարունակում է լարված մնալ, ուստի ՀՀ զինված ուժերը շարունակում է անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել` այն կայունացնելու և սադրանքներ թույլ չտալու համար։
Հիշեցնեք՝ նմանատիպ նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 6-ին։
Լրահոս
0