00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ ԱԳՆ–ն իր կոշտ դիրքորոշումն ու բողոքի նոտան է հայտնել Հայաստանին

© Sputnik / Михаил ВоскресенскийՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2023
ՌԴ ԱԳՆ
Բաժանորդագրվել
Նշվում է, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին մի շարք ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկել ՌԴ-ի նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ ՌԴ-ն իր կոշտ դիրքորոշումն ու բողոքի նոտան է հայտնել Հայաստանին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն։
Հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին մի շարք ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկել ՌԴ-ի նկատմամբ։
Առաջինը` միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության (Հռոմի ստատուտ) վավերացման գործընթացի մեկնարկն է, երկրորդը` ՀՀ վարչապետի տիկնոջ ՝ Աննա Հակոբյանի այցը Կիև, ինչպես նաև մարդասիրական օգնության փոխանցումը Կիևին և երրորդը` ՀՀ տարածքում ԱՄՆ-ի մասնակցությամբ զորավարժությունների անցկացումը։
Գերատեսչությունը մտահոգություն է հայտնել նաև սեպտեմբերի 7-ին Հայաստանում բլոգեր Միկա Բադալյանի և Sputnik Արմենիայի մեկնաբան Աշոտ Գևորգյանի ձերբակալության կապակցությամբ։
Միաժամանակ Մոսկվայում հաստատում են, որ Ռուսաստանն ու Հայաստանը մնում են դաշնակիցներ, և գործընկերային հարաբերությունների զարգացման ու ամրապնդման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները լիովին կկատարվեն՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։
«Ի թիվս այլ հարցերի, դա վերաբերում է նաև ՀԱՊԿ զորավարժությունների կազմակերպմանը և հետագայում կազմակերպության դիտորդական առաքելություն ուղարկելուն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը նպաստելու համար»,– ասված է հաղորդագրությունում։
Ասվում է, որ ռուսական կողմը շարունակելու է այդ նպատակով գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը։
Նշենք, որ օրեր առաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին լրագրողները խնդրել էին մեկնաբանել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերը, թե հրապարակային հռետորաբանությունը կոպտության եզրին պատիվ չի բերում Հայաստանի քաղաքական գործիչներին։ Ի պատասխան` Ալեն Սիմոնյանն ասել էր, որ չի պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության, ինչ-որ քարտուղարուհու, դա իր մակարդակը չէ։
Լրահոս
0