00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս իրավապաշտպանը Բադալյանի և Գևորգյանի ազատ արձակման հարցով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին

© PhotoԻվան Մելնիկով
Իվան Մելնիկով - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2023
Իվան Մելնիկով
Բաժանորդագրվել
Իլյա Մելնիկովը խնդրել է խախտումներ հայտնաբերելու դեպքում հրապարակային պատասխանատվության ենթարկել ձերբակալության համար մեղավոր անձանց։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ-ում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեի փոխնախագահ Իվան Մելնիկովը Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին է դիմել բլոգեր Միքայել Բադալյանին և Sputnik Արմենիա ռադիոկայանի սյունակագիր Աշոտ Գևորգյանին ազատ արձակելու խնդրանքով։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ–ը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սյունիքի մարզում սեպտեմբերի 6-ին և 7-ին ձերբակալվել է 7 անձ, այդ թվում՝ Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը։

«Խնդրում եմ Ձեզ միջոցներ ձեռնարկել լրագրողներին ազատ արձակելու համար, աջակցել նրանց իրավունքների և խոսքի ազատության իրավունքի պահպանման ու պաշտպանության համար, այդ թվում՝ խախտումներ հայտնաբերելու դեպքում նրանց ձերբակալության համար մեղավոր անձանց հրապարակային պատասխանատվության ենթարկելու միջոցով» - ասված է Մելնիկովի դիմումում։

Իրավապաշտպանն ընդգծել է, որ Ժնևյան կոնվենցիաների, ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի, ՀՀ օրենքների և այլ նորմատիվ փաստաթղթերի նորմերի համաձայն` լրագրողների նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումն անթույլատրելի է, լրագրողները և ԶԼՄ-ների մյուս աշխատողները պետք է իրենց երկրում կամ արտերկրում օգտվեն պաշտպանությունից, լրագրողն իր մասնագիտական գործունեության ընթացքում գտնվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պաշտպանության ներքո։
Նշենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Սյունիքում ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալված 7 անձանցից 2-ը ձերբակալվել են հրազեն ու ռազմամթերք ապօրինի կերպով իրացնելու պահին։ Նախաքննական մարմնի հաղորդագրության համաձայն` կատարվել է դեպքի վայրի զննություն, ինչպես նաև բնակարանների և ավտոմեքենաների խուզարկություններ, հարցաքննություններ։ Արդյունքում առգրավվել են «AK» տեսակի ինքնաձիգ, մարտական փամփուշտներ, նռնակներ, նռնակի պայթուցիչներ, ատրճանակներ, սվին դանակներ, տարբեր տեսակի ու ռազմական նշանակության գույք, կանեփ տեսակի բույսի թփեր։
Լրահոս
0