00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոսսելխոզնադզորը ՀՀ–ում գրանցված ընկերությանն արգելել է գազարի սերմացու ներմուծել ՌԴ

© Photo : РоссельхознадзорՌոսսելխոզնադզորի աշխատակից
Ռոսսելխոզնադզորի աշխատակից - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2023
Ռոսսելխոզնադզորի աշխատակից
Բաժանորդագրվել
Արգելքն ուժի է մտնելու սեպտեմբերի 11-ից և վերաբերում է «ԼԱՎԱՏԵՐԱ» ՍՊԸ–ին։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Ռոսսելխոզնադզորը ՀՀ–ում գրանցված ընկերություններից մեկին` «ԼԱՎԱՏԵՐԱ» ՍՊԸ–ին, արգելել է գազարի սերմացու ներմուծել ՌԴ` «Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինային օբյեկտի հայտնաբերման պատճառով։ Տեղեկությունը հրապարակվել է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության` Ռոսսելխոզնադզորի կայքում։
«Ռոսսելխոզնադզորը սեպտեմբերի 11-ից արգելում է «ԼԱՎԱՏԵՐԱ» ՍՊԸ–ի (ք. Երևան) հայաստանյան առաքման վայրից գազարի սերմացուի ներկրումը Ռուսաստան։ Ռուսաստան մուտք գործած սերմերի խմբաքանակի բուսասանիտարական հսկողության իրականացման ժամանակ Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինային օբյեկտի՝ զեբրա չիպի (Candidatus Liberibacter solanacearum) հայտնաբերման կապակցությամբ միջոցներ են ձեռնարկվել»,– նշված է ռուսական գերատեսչության հաղորդագրության մեջ:
ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից տեղեկացնում են նաև, որ Candidatus Liberibacter solanacearum մանրէն վտանգավոր հիվանդության գրգռիչ է, որը հիմնականում ախտահարում է կարտոֆիլն ու գազարը:
Նշենք, որ որոնման արդյունքում «ԼԱՎԱՏԵՐԱ» ՍՊԸ անվանումով ձեռնարկություն հնարավոր է գտնել միայն Չելյաբինսկում և մերձմոսկովյան Սերպուխովում, բայց ոչ Երևանում։
Սննդի գներն իջել են, ռեստորանի գները՝ բարձրացել. տնտեսագետը խոսել է պատճառների մասին
Լրահոս
0