00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անգամ խորհրդային տարիներին բռնակալ չի եղել. Փաշինյանը ներկա էր Դեմիրճյանի արձանի բացմանը

© Photo : official site of the Government of RAՆիկոլ Փաշինյանը Կարեն Դեմիրճյանի արձանի բացմանը
Նիկոլ Փաշինյանը Կարեն Դեմիրճյանի արձանի բացմանը - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2023
Նիկոլ Փաշինյանը Կարեն Դեմիրճյանի արձանի բացմանը
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ նաև 1999 թ. հոկտեմբերի 27–ի ողբերգական իրադարձություններին։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Անգամ խորհրդային տարիներին Կարեն Դեմիրճյանը բռնակալ չի եղել, հենց նաև դա էր նրա նկատմամբ ժողովրդի սիրո պատճառներից մեկը։ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ Կարեն Դեմիրճյանի արձանի բացման արարողության ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
© Photo : official site of the Government of RAԿարեն Դեմիրճյանի հուշարձանը
Торжественное открытие памятника Национальному герою Армении Карену Демирчяну перед СКК (9 сентября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2023
Կարեն Դեմիրճյանի հուշարձանը
Հայ ականավոր պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի բրոնզաձույլ արձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Երևանի մարզահամերգային համալիրի 40–ամյակի միջոցառումների շրջանակում։ Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Կարեն Դեմիրճյանի երկու որդիները` Սամվել և Ստեփան Դեմիրճյանները։
Թե ինչպես Կարեն Դեմիրճյանը Խորհրդային ՊԱԿ-ի ձեռքից փրկեց Կաստրոյի և Քադաֆիի ընկերոջը
Փաշինյանն իր խոսքում նշեց, որ արձանի տեղադրման համար նախատեսված սկզբնական վայրը` Չարենցի տուն–թանգարանի հարևանությամբ գտնվող այգին, անհասկանալի էր, այդ վայրը դուր չէր գալիս անգամ Կարեն Դեմիրճյանի կնոջը` տիկին Ռիմային։
© Photo : official site of the Government of RAՍտեփան Դեմիրճյանը, Արայիկ Հարությունյանը և Տիգրան Ավինյանը ծաղիկներ են դնում Կարեն Դեմիրճյանի հուշարձանին
Степан Демирчян, Араик Арутюнян и Тигран Авинян возлагают цветы к памятнику Национальному герою Армении Карену Демирчяну перед СКК (9 сентября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2023
Ստեփան Դեմիրճյանը, Արայիկ Հարությունյանը և Տիգրան Ավինյանը ծաղիկներ են դնում Կարեն Դեմիրճյանի հուշարձանին
Նա իր ելույթում անդրադարձավ նաև 1999 թ. հոկտեմբերի 27–ի ողբերգական իրադարձություններին, երբ ՀՀ խորհրդարանում սպանվեց 8 մարդ, այդ թվում` ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանն ու վարչապետ Վազգեն Սարգսյանը։
«Ես չեմ ուզում ու չեմ կարող հավատալ, որ այն ձեռքը, որ կրակել է Կարեն Դեմիրճյանի վրա, կարող է որևէ հոգևոր, արժեքային, մարդկային կապ ունենալ Հայաստանի ու հայ ժողովրդի հետ։ Ես չեմ կարող հավատալ, որ այս հողի վրա քայլող, այս ջուրը խմած կամ, ավելի ճիշտ, դրանից սնուցված որևէ մեկը կարող էր մտքովն անցկացնել Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի սպանությունը կազմակերպել»,– հայտարարեց նա։
Ըստ նրա` դա հանցագործություն չէր անձանց նկատմամբ, այլ հանցագործություն էր ՀՀ–ի նկատմամբ։
Փաշինյանն ավելացրեց, որ այսօր շատ հին գործեր են սկսել վերանայել և արդյունքում տեսնում են, որ պետական ամենաբարձր մակարդակով շատ ապացույցներ են կեղծվել։
«Շատ մեծ պատիվ կբերի ՀՀ իրավապահ համակարգին այն, եթե մենք կարողանանք հայ ժողովրդին կարողանանք տալ ուղիղ պատասխաններ` ինչու և ինչպես դա տեղի ունեցավ, ովքեր են դրա մեղավորները»,– ընդգծեց նա։
Կարեն Դեմիրճյան. փոքր երկրի մեծ ղեկավարը
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը Կարեն Դեմիրճյանի արձանը մարզահամերգային համալիրի տարածքում տեղադրելու որոշումը կայացրել էր դեռ 2019 թվականին։
Կարեն Դեմիրճյանը եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար, Ազգային ժողովի նախագահ։
Լրահոս
0