«Բացարձակ կեղծիք է». Արցախի ՊՆ–ն հերքել է Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը

© Photo : official site of the MoD of RAԶինծառայող
Զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2023
Զինծառայող
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանի ՊՆ–ն իրականության հետ որևէ առնչություն չունեցող հաղորդագրությունների տարածմամբ հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին կեղծ լուր է տարածել։ Այս հայտարարությունն արել է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 9–ին` ժամը 17:25֊ի սահմաններում, փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, որոնք իբր կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, բացարձակ կեղծիք է»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ գերատեսչության` Ադրբեջանի ՊՆ–ն իրականության հետ որևէ առնչություն չունեցող հաղորդագրությունների տարածմամբ հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար։
Հիշեցնենք` միայն երեկ` սեպտեմբերի 8-ին, Ադրբեջանը 3 ապատեղեկատվություն էր տարածել։
Լրահոս
0