Մակրոնը Փաշինյանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածության հարցը

© Photo : official site of the Prime Minister of RAԷմանուել Մակրոնն ու Նիկոլ Փաշինյանը
Էմանուել Մակրոնն ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2023
Էմանուել Մակրոնն ու Նիկոլ Փաշինյանը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ֆրանսիայի նախագահը կողմերին կոչ է արել բոլոր տարաձայնությունները լուծել միայն դիվանագիտական ճանապարհով:
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածության հարցը: Տեղեկությունը հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
Ֆրանսիայի նախագահը կողմերին կոչ է արել բոլոր տարաձայնությունները լուծել միայն դիվանագիտական ճանապարհով:
Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի մերձակայքում Ադրբեջանի կողմից զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակման մասին տագնապալի հաղորդագրությունների ենթատեքստում:
Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր հանձնառությունը` ջանքերն ուղղել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի լուծմանը և հակամարտության արդարացի և կայուն կարգավորմանը՝ միջազգային իրավունքին համապատասխան և բացառապես դիվանագիտական ճանապարհով:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7–ին կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ՀՀ–ի և Արցախի շփման գծերում
Նույն օրը ՀՀ ԱԳՆ–ն հաղորդագրություն տարածեց` նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիրների` բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը և պատրաստ է այս ուղղությամբ առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում շարունակել Ադրբեջանի հետ քննարկումները:
Լրահոս
0