Մարոկկոյում երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը հասել է 1037-ի. ԶԼՄ

© AFP 2023 / FADEL SENNAՄարոկկոյում գրանցված երկրաշարժի հետևանքները
Մարոկկոյում գրանցված երկրաշարժի հետևանքները - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2023
Մարոկկոյում գրանցված երկրաշարժի հետևանքները
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տուժածներից ավելի քան 720–ի վիճակը ծայրահեղ ծանր է։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Մարոկկոյում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1037-ի, ևս 1204 մարդ վնասվածքներ է ստացել։ Տեղեկությունը հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով ներքին գործերի նախարարությանը։
Ավելի վաղ հաղորդվել էր 820 զոհի և 672 տուժածի մասին:
Նշվում է, որ տուժածներից ավելի քան 720–ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Հիշեցնենք` Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել էր, որ սեպտեմբերի 9-ին` Երևանի ժամանակով 02։11–ին, 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մարոկկոյում՝ Մարաքեշից 80 կմ հեռավորության վրա: Մարոկկոյի ազգային երկրաֆիզիկական ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7 բալ:
Լրահոս
0