«Զառանցանք է»․ Կարասինը հերքել է Հայաստանում հեղաշրջում նախապատրաստելու մասին լուրերը

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցԳրիգորի Կարասին
Գրիգորի Կարասին - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2023
Գրիգորի Կարասին
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գրիգորի Կարասինը նշել է, որ նման հայտարարությունները տարածվում են Ռուսաստանի նկատմամբ թշնամանք առաջացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Պնդումներն այն մասին, թե Կրեմլը Հայաստանում պետական հեղաշրջում է նախապատրաստում, զառանցանք է, որը մեկնաբանության կարիք չունի։ News.ru-ի հետ զրույցում այս հայտարարությունն է արել Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը:
Նրա խոսքով՝ նման հայտարարություններ անելուց և նման մեղադրանքներ հնչեցնելուց առաջ պետք է իրական փաստեր ներկայացնել, որոնք կհաստատեն տեղեկությունը:
«Ոչ խելացի քաղաքական գործիչներն են ինչ-որ վիրտուալ սխեմաներ հորինում ու դրա մասին աշխարհով մեկ գոռում։ Նման հայտարարությունները տարածվում են Ռուսաստանի նկատմամբ թշնամանք հրահրելու համար։ Դա պետք է նրանց, ովքեր փորձում են լարել իրավիճակը և հասնել իրենց նպատակներին», — ասել է Կարասինը։
Նշենք, որ սոցցանցերում լուրեր էին տարածվել, թե Հայաստանում «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության 3 հազար մարտիկ է գտնվում, որոնք իբր տեղի ուժերի աջակցությամբ պետք է հեղաշրջում իրականացնեն և հեռացնեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Փաշինյանն ուզում է ռեյտինգ բարձրացնել. քաղաքագետը` ՀՀ եկած «վագներցիների» լուրերի մասին
Լրահոս
0