https://armeniasputnik.am/20230910/lavrvovy-meknabanel-e-rd-i-kvoghmic-gharabaghy-handznelu-masin-hh-ishkhanutjunneri-asatsnery-65570223.html
Լավրովը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Ղարաբաղը «հանձնելու» մասին ՀՀ իշխանությունների ասածները
Լավրովը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Ղարաբաղը «հանձնելու» մասին ՀՀ իշխանությունների ասածները
Պետք չէ Ռուսաստանին մեղադրել Ղարաբաղը «հանձնելու» համար, պետք է սեփական ժողովրդի առաջ ինքնուրույն պատասխան տալ, հայտարարել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։ 10.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-10T13:49+0400
2023-09-10T13:49+0400
2023-09-10T16:59+0400
սերգեյ լավրով
հայաստան
արցախ
լեռնային ղարաբաղ
ռուսաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/19/63486674_0:0:3155:1776_1920x0_80_0_0_ec46257707b57c9912c0f167c6290f15.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները, թե Ռուսաստանը Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը G20-ի գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։«Այնտեղ ընդհանրապես ոչինչ չի ասվում Ղարաբաղի կարգավիճակի մասին, և այդ պահին բոլոր երեք առաջնորդները ելնում էին նրանից, որ այդ կարգավիճակի շուրջ դեռ բանակցություններ են սպասվում։ Բայց երբ հետագայում Պրահայում, ուր հրավիրվել էին Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը, նրանք ստորագրեցին հայտարարություն, որում ասվում է, որ իրենք ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, բոլոր հարցերը փակվեցին»:Այսպիսով, Հայաստանի վարչապետը «ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի համաձայն այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի մարզը Ադրբեջանի մաս է կազմում», պարզաբանել է Լավրովը և հավելել.«Մեզ մեղադրել, որ 2020-ի նոյեմբերին Ղարաբաղը տվել ենք, պետք չէ, պետք է սեփական ժողովրդի առաջ ինքնուրույն պատասխան տալ»։ «Դրանում Հայաստանի համար ոչ մի լավ բան չկա». Լավրովը ՝ հայ-ամերիկյան զորավարժության մասինՀիշեցնենք, որ վերջերս ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է այն երկիրը, որը պետք է լինի երաշխավորը, այսինքն՝ ռուսական կողմը։ Նա հղում էր արել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որում ասվում է, որ Լաչինի միջանցքը 5 կմ լայնությամբ տարածք է, որը ՌԴ խաղաղապահների իրավասության ներքո է։ Ըստ խոսնակի` հարց է առաջանում` որտեղ է այդ տարածքը և որտեղ են ռուս խաղաղապահները։ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ արձագանքնել էր, ասելով, որ ՀՀ հրապարակային հռետորաբանությունը գրեթե կոպտության է հասնում, ինչը չի սազում հայ քաղաքական գործիչներին։ Դիվանագետը շեշտել էր՝ եթե պաշտոնական Երևանն ուզում է խոսել փորձագիտական, քաղաքական մակարդակներով, ապա դրա համար կան բոլոր հնարավորությունները։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/19/63486674_253:0:2984:2048_1920x0_80_0_0_154cfd1473bb2d2c4ac4d9d2fa4accff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սերգեյ լավրով, հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ, ռուսաստան
սերգեյ լավրով, հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ, ռուսաստան
Լավրովը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Ղարաբաղը «հանձնելու» մասին ՀՀ իշխանությունների ասածները
13:49 10.09.2023 (Թարմացված է: 16:59 10.09.2023) Պետք չէ Ռուսաստանին մեղադրել Ղարաբաղը «հանձնելու» համար, պետք է սեփական ժողովրդի առաջ ինքնուրույն պատասխան տալ, հայտարարել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները, թե Ռուսաստանը Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը G20-ի գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ինչ-որ գործիչ, կարծեմ խորհրդարանի ղեկավարը (Ալեն Սիմոնյան- խմբ.) իրեն թույլ է տվել արտահայտվել այն առումով, որ Ղարաբաղը Ադրբեջանին Ռուսաստանն է տվել։ Ավելի ոչ կոռեկտ և անազնիվ արտահայտություն դժվար է պատկերացնել»,-ասել է ՌԴ արտգործնախարարը։
«Այնտեղ ընդհանրապես ոչինչ չի ասվում Ղարաբաղի կարգավիճակի մասին, և այդ պահին բոլոր երեք առաջնորդները ելնում էին նրանից, որ այդ կարգավիճակի շուրջ դեռ բանակցություններ են սպասվում։ Բայց երբ հետագայում Պրահայում, ուր հրավիրվել էին Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը, նրանք ստորագրեցին հայտարարություն, որում ասվում է, որ իրենք ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, բոլոր հարցերը փակվեցին»:
Այսպիսով, Հայաստանի վարչապետը «ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի համաձայն այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի մարզը Ադրբեջանի մաս է կազմում», պարզաբանել է Լավրովը և հավելել.
«Մեզ մեղադրել, որ 2020-ի նոյեմբերին Ղարաբաղը տվել ենք, պետք չէ, պետք է սեփական ժողովրդի առաջ ինքնուրույն պատասխան տալ»։
Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է այն երկիրը, որը պետք է լինի երաշխավորը, այսինքն՝ ռուսական կողմը։ Նա հղում էր արել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որում ասվում է, որ Լաչինի միջանցքը 5 կմ լայնությամբ տարածք է, որը ՌԴ խաղաղապահների իրավասության ներքո է։ Ըստ խոսնակի` հարց է առաջանում` որտեղ է այդ տարածքը և որտեղ են ռուս խաղաղապահները։
ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ
Մարիա Զախարովան էլ արձագանքնել էր, ասելով, որ ՀՀ հրապարակային հռետորաբանությունը գրեթե կոպտության է հասնում, ինչը չի սազում հայ քաղաքական գործիչներին։ Դիվանագետը շեշտել էր՝ եթե պաշտոնական Երևանն ուզում է խոսել փորձագիտական, քաղաքական մակարդակներով, ապա դրա համար կան բոլոր հնարավորությունները։