https://armeniasputnik.am/20230911/adrbejany-ditavvorjal-e-tapalel-rd-humanitar-bern-arcakh-hascnelu-gvortsyntacy-abrahamjan-65606629.html
Ադրբեջանը դիտավորյալ է տապալել ՌԴ հումանիտար բեռն Արցախ հասցնելու գործընթացը. Աբրահամյան
Ադրբեջանը դիտավորյալ է տապալել ՌԴ հումանիտար բեռն Արցախ հասցնելու գործընթացը. Աբրահամյան
Ըստ պատգամավորի՝ Արցախի իշխանությունները պատրաստ են բանակցելու, բայց կան կոնկրետ սկզբունքներ, որոնք որևէ պայմանում չեն խախտվելու: 11.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-11T13:08+0400
2023-09-11T13:08+0400
2023-09-11T13:29+0400
հայաստան
արցախ
ադրբեջան
հումանիտար օգնություն
տիգրան աբրահամյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/0b/65612554_141:249:1591:1065_1920x0_80_0_0_dbd2b68e89e3bd18af8dce7daaf58b5c.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը դիտավորյալ է տապալել ռուսական հումանիտար օգնությունը Արցախ հասցնելու գործընթացը՝ դրանով հիմքեր նախապատրաստելով Արցախի, զուգահեռ նաև Հայաստանի նկատմամբ ագրեսիայի համար: Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։եպտեմբերի 9-ին հայտնել էինք, որ ռուսական Կարմիր խաչը պարենային և ոչ պարենային ապրանքներով բեռնված բեռնատար է ուղարկել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ակնայի (Աղդամի) ճանապարհով, սակայն բեռնատարն այդպես էլ չի հասել Ստեփանակերտ։Տիգրան Աբրահամյանը նշեց, որ ըստ ռուսական կողմի ներկայացրած տարբերակի` ռուսական Կարմիր Խաչի միջոցով Ակնայի ուղղությամբ մեկ սիմվոլիկ բեռնատար պետք է մուտք գործեր, ինչից հետո էլ պետք է վերականգնվեր Լաչինի միջանցքի երթևեկությունը։Ըստ նրա՝ Արցախի իշխանությունները պատրաստ են բանակցելու, բայց կան կոնկրետ սկզբունքներ, որոնք որևէ պայմանում չեն խախտվելու:Անդրադառնալով բեռը Արցախ հասցնելու գործընթացի տապալման պատճառներին` Աբրահամյանը չբացառեց, որ սրանում կա նաև աշխարհաքաղաքական որոշակի ազդեցություն, քանի որ առաջարկը եղել է ռուսական կողմից, և Թուրքիան կամ այլ դերակատարներ Թուրքիայի միջոցով տապալել են այս գործընթացը։Երևանի և Բաքվի միջև սրացումը բարդացնում է կապերի ապաշրջափակման աշխատանքը. Օվերչուկ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/0b/65612554_141:0:1561:1065_1920x0_80_0_0_140f94e78da4bc6747436a54275ccb18.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, արցախ, ադրբեջան, հումանիտար օգնություն, տիգրան աբրահամյան
հայաստան, արցախ, ադրբեջան, հումանիտար օգնություն, տիգրան աբրահամյան
Ադրբեջանը դիտավորյալ է տապալել ՌԴ հումանիտար բեռն Արցախ հասցնելու գործընթացը. Աբրահամյան
13:08 11.09.2023 (Թարմացված է: 13:29 11.09.2023) Ըստ պատգամավորի՝ Արցախի իշխանությունները պատրաստ են բանակցելու, բայց կան կոնկրետ սկզբունքներ, որոնք որևէ պայմանում չեն խախտվելու:
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը դիտավորյալ է տապալել ռուսական հումանիտար օգնությունը Արցախ հասցնելու գործընթացը՝ դրանով հիմքեր նախապատրաստելով Արցախի, զուգահեռ նաև Հայաստանի նկատմամբ ագրեսիայի համար: Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Տիգրան Աբրահամյանը նշեց, որ ըստ ռուսական կողմի ներկայացրած տարբերակի` ռուսական Կարմիր Խաչի միջոցով Ակնայի ուղղությամբ մեկ սիմվոլիկ բեռնատար պետք է մուտք գործեր, ինչից հետո էլ պետք է վերականգնվեր Լաչինի միջանցքի երթևեկությունը։
«Իհարկե, այդ երթևեկության վերականգնումն այս փուլում չէր ենթադրում երկկողմանի ազատ տեղաշարժի իրականացում, որը կար մինչև ապրիլի 23-ը, երբ ադրբեջանական անցակետ տեղադրված չէր, այլ վերաբերում էր ռուսական խաղաղապահների կողմից Գորիսից Ստեփանակերտի բեռների տեղափոխությանը: Առաջարկը ներկայացվել է որպես նաև Ադրբեջանի կողմից համաձայնեցված տարբերակ: Բայց ավելի ուշ Ադրբեջանը դեռևս անհայտ պատճառներով անհամաձայնություն է հայտնել այդ առաջարկի վերաբերյալ, ներկայացրել նոր պահանջներ, այն է՝ միայն Աղդամի ճանապարհի բացում և ռուսական ուղեբեռից բացի, նաև ադրբեջանական Կարմիր մահիկի բեռնատարների մուտք դեպի Արցախի Հանրապետության տարածք»,– ասաց պատգամավորը։
Ըստ նրա՝ Արցախի իշխանությունները պատրաստ են բանակցելու, բայց կան կոնկրետ սկզբունքներ, որոնք որևէ պայմանում չեն խախտվելու:
Անդրադառնալով բեռը Արցախ հասցնելու գործընթացի տապալման պատճառներին` Աբրահամյանը չբացառեց, որ սրանում կա նաև աշխարհաքաղաքական որոշակի ազդեցություն, քանի որ առաջարկը եղել է ռուսական կողմից, և Թուրքիան կամ այլ դերակատարներ Թուրքիայի միջոցով տապալել են այս գործընթացը։