https://armeniasputnik.am/20230911/avanesjany-irani-arvoghjapahutjan-ev-bzhshkakan-krtutjan-nakhararin-hravirel-e-hajastan-65631106.html
Անահիտ Ավանեսյանը Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարին հրավիրել է Հայաստան
Անահիտ Ավանեսյանը Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարին հրավիրել է Հայաստան
Բժշկագիտության, դեղագործության, բժշկական սարքավորումների և բժշկական կրթության ոլորտում փոխգործակցությունը համակարգելու նպատակով Իրանում և Հայաստանում կստեղծվեն... 11.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-11T16:59+0400
2023-09-11T16:59+0400
2023-09-11T17:03+0400
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/0b/65630323_0:13:1600:913_1920x0_80_0_0_7306cf4a68f591a8ef088c2f52e25637.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Բահրամ Էյնոլլահին հրավիրել է Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։Նշվում է, որ այսօր Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին և խոսել ոլորտում հայ-իրանական ջերմ, եղբայրական հարաբերությունները խթանելու անհրաժեշտության մասին։Կողմերը զրուցել են բժշկագիտության, դեղագործության, բժշկական սարքավորումների և բժշկական կրթության ոլորտում փոխադարձ ձեռքբերումների մասին: Այս ուղղություններով փոխգործակցությունը համակարգելու նպատակով Իրանում և Հայաստանում կստեղծվեն հատուկ կոմիտեներ:«Մեր երկրում կկազմակերպվի նաև իրանական արտադրության դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ցուցահանդես: Ակտիվ աշխատանքներ կլինեն բժշկական կրթական հաստատությունների ավարտական փաստաթղթերի փոխճանաչելիության ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։Նախարարը և դեսպանը քննարկել են նաև ոչ վարակիչ` սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման ուղղությամբ աշխատանքները, ինչպես նաև բժշկական տուրիզմը զարգացնելու հնարավորությունները:ՀՀ–ն ու Իրանը կհամագործակցեն Արաքսի ջրի որակի հսկման և պահպանման խնդիրները լուծելու համար
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/0b/65630323_184:0:1416:924_1920x0_80_0_0_f30f1254d15f55caa289d4616e7eb8c4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն
Անահիտ Ավանեսյանը Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարին հրավիրել է Հայաստան
16:59 11.09.2023 (Թարմացված է: 17:03 11.09.2023) Բժշկագիտության, դեղագործության, բժշկական սարքավորումների և բժշկական կրթության ոլորտում փոխգործակցությունը համակարգելու նպատակով Իրանում և Հայաստանում կստեղծվեն հատուկ կոմիտեներ:
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Բահրամ Էյնոլլահին հրավիրել է Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ այսօր Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին և խոսել ոլորտում հայ-իրանական ջերմ, եղբայրական հարաբերությունները խթանելու անհրաժեշտության մասին։
«Անահիտ Ավանեսյանը դեսպանի միջոցով Հայաստան այցելելու հրավեր է փոխանցել Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Բահրամ Էյնոլլահին»,– նշված է հաղորդագրության մեջ:
Կողմերը զրուցել են բժշկագիտության, դեղագործության, բժշկական սարքավորումների և բժշկական կրթության ոլորտում փոխադարձ ձեռքբերումների մասին: Այս ուղղություններով փոխգործակցությունը համակարգելու նպատակով Իրանում և Հայաստանում կստեղծվեն հատուկ կոմիտեներ:
«Մեր երկրում կկազմակերպվի նաև իրանական արտադրության դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ցուցահանդես: Ակտիվ աշխատանքներ կլինեն բժշկական կրթական հաստատությունների ավարտական փաստաթղթերի փոխճանաչելիության ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նախարարը և դեսպանը քննարկել են նաև ոչ վարակիչ` սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման ուղղությամբ աշխատանքները, ինչպես նաև բժշկական տուրիզմը զարգացնելու հնարավորությունները: