00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկակի ստանդարտներ են. իրավապաշտպանը` Գալեյանի կալանավորման և թմրանյութերի մասին

© Sputnik / Aram NersesyanՌուբեն Մելիքյան
Ռուբեն Մելիքյան - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2023
Ռուբեն Մելիքյան
Բաժանորդագրվել
Ըստ Ռուբեն Մելիքյանի` Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր կալանքը բարոյական արժեքների ոտնահարում է։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր` Գարիկ Գալեյանի կալանավորումը ՀՀ իշխանությունների կողմից երկակի ստանդարտների հերթական դրսևորումն է` իրենց ամեն ինչ կարելի է, իսկ «հակառակորդներին»` ոչ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը` անդրադառնալով այն հանգամանքին, որ Գալեյանին կալանավորել են խուլիգանության և իրացման նպատակով թմրանյութ պահելու հոդվածներով։
Նշենք, որ իշխանությունները մի կողմից դրական են արտահայտվում մարիխուանայի ազատականացմանը, մյուս կողմից իշխանական պատգամավորներից Էդուարդ Աղաջանյանը հայտարարում է, որ միջին վիճակագրական խնջույքն առանց թմրանյութի չի անցնում, բացի դրանից էլ ընդվզում են ժամանցի վայրերում ոստիկանության գործողությունների դեմ, իսկ հիմա Գալեյանի նկատմամբ կալանք են կիրառում։
«Գալեյանի կալանավորումն արդեն բարոյական արժեքների ոտնահարում է։ Պատժում են մի մարդու, որն իր զավակի կյանքը խլելու համար արդարություն է պահանջում։ Նախորդ կալանքը փոխարինվել էր երկրից չբացակայելու խափանման միջոցով, որը ցանկացած դեպքում դառնում է «դամոկլյան սուր»։ Հիմա հայտնաբերվել է շատ քիչ քանակի թմրանյութ` մարիխուանա, ինչն էլ առիթ է դարձել նախկին պատիժն ավելի խստացնելու։ Թմրանյութը, իհարկե, լավ բան չէ, բայց ես չեմ դատի այն մարդուն, որը պատերազմում կորցրել է իր զավակին, ու չի հասկանում, թե ինչի համար է կորցրել, որովհետև վարչապետն ասում է` կարող էինք այդ զոհերը չունենալ, մեկ այլ դեպքում էլ նրա կինն ասում է, որ տղաները զոհվել են հանուն ոչնչի»,– ասաց Մելիքյանը։
Նա ընդգծեց, որ Գալեյանը նաև լուրջ առողջական խնդիր ունի, ցավեր են լինում, անձամբ ինքն էլ պարզաբանել է, որ իրացման նպատակ չի ունեցել, իր անձնական օգտագործման համար է։
Իրավապաշտպանը նաև նշեց, որ պատերազմում զոհվածի հոր կալանավորումը դատավորի պատասխանատվության տակ է, բայց որոշումը բնավ դատարանինը չի եղել։
Հիշեցնենք` սեպտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Գալեյանը ձերբակալվել է։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ նրա մոտ 3 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել։ Գալեյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի (իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն կամ դրանք ապօրինի իրացնելը) 1-ին մասի հատկանիշներով։ Այն միացվել է ավելի վաղ Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։
Գարիկ Գալեյանը 2 ամսով կալանավորվեց սեպտեմբերի 9-ին։
Լրահոս
0