https://armeniasputnik.am/20230911/gvortsadiry-kuzheghacni-verahskvoghutjuny-erkaki-nshanakutjan-apranqneri-artahanman-nkatmamb-65604621.html
Գործադիրը կուժեղացնի վերահսկողությունը երկակի նշանակության ապրանքների արտահանման նկատմամբ
Գործադիրը կուժեղացնի վերահսկողությունը երկակի նշանակության ապրանքների արտահանման նկատմամբ
Հայկական ընկերությունները հայտնվել են արևմտյան երկրների տեսադաշտում հակառուսական պատժամիջոցների ֆոնին, ինչը ենթադրում է դեպի ՌԴ տեխնոլոգիաների արտահանման... 11.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-11T12:44+0400
2023-09-11T12:44+0400
2023-09-11T14:26+0400
արտահանում
հհ կառավարություն
հայաստան
տնտեսություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/07/49444165_0:70:1600:970_1920x0_80_0_0_af189ab09414ba8adee1c33afb291ea0.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի–Sputnik. ՀՀ կառավարությունը ցանկանում է խստացնել երկակի նշանակության արտադրանքի արտահանման և վերարտահանման նկատմամբ վերահսկողությունը։ Այսօր կառավարությունը խորհրդարանում ներկայացրեց «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ վերահսկողության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:Ավտոմեքենաների վերարտահանում ՀՀ-ից ՌԴ. կա՞ երկրորդային պատժամիջոցների տակ հայտնվելու վտանգՆերկայացնելով փաստաթուղթը՝ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը նշեց, որ նախագծի նպատակն է հստակեցնել կառավարության լիազորություններն ու պարտավորությունները, սահմանել նորմեր և կատարելագործել ոլորտը: Փաստաթուղթն առաջարկում է կառավարությանն օժտել երկակի նշանակության ապրանքների լաբորատոր փորձաքննության անցկացման կարգը սահմանելու գործառույթներով, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով: Տերյանը կարծում է, որ այս ֆոնին անհրաժեշտություն կա վերահսկելու գործընթացը և բացառելու հնարավոր ռիսկերը ռազմական նպատակներով օգտագործելու առումով:Քննարկման ընթացքում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը փոխնախարարին հարցրեց, թե Հայաստանից արտահանման ընդհանուր կառուցվածքում երկակի նշանակության ապրանքների վերարտահանումն ինչ մասնաբաժին ունի: Տերյանը նշեց, որ չի կարող թիվ նշել, բայց այն աննշան է:2023 թ–ին կլինի ներմուծման և վերարտահանման ծավալների որոշակի նվազում. ԿԲ նախագահՆշենք, որ վերջին ամիսներին հայկական մի շարք ընկերություններ հայտնվել են ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում, քանի որ կասկածվում են Ռուսաստան արգելված ապրանքներ վերարտահանելու մեջ։Անդրադառնալով պատժամիջոցների թեմային՝ այս տարվա հուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Հայաստանն ազնիվ և թափանցիկ է գործում ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ հարաբերություններում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/07/49444165_0:0:1600:1200_1920x0_80_0_0_0c3f7a5a2932e20019bb9a4232d860c3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արտահանում, հհ կառավարություն, հայաստան, տնտեսություն
արտահանում, հհ կառավարություն, հայաստան, տնտեսություն
Գործադիրը կուժեղացնի վերահսկողությունը երկակի նշանակության ապրանքների արտահանման նկատմամբ
12:44 11.09.2023 (Թարմացված է: 14:26 11.09.2023) Հայկական ընկերությունները հայտնվել են արևմտյան երկրների տեսադաշտում հակառուսական պատժամիջոցների ֆոնին, ինչը ենթադրում է դեպի ՌԴ տեխնոլոգիաների արտահանման արգելք։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի–Sputnik. ՀՀ կառավարությունը ցանկանում է խստացնել երկակի նշանակության արտադրանքի արտահանման և վերարտահանման նկատմամբ վերահսկողությունը։ Այսօր կառավարությունը խորհրդարանում ներկայացրեց «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ վերահսկողության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Ներկայացնելով փաստաթուղթը՝ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը նշեց, որ նախագծի նպատակն է հստակեցնել կառավարության լիազորություններն ու պարտավորությունները, սահմանել նորմեր և կատարելագործել ոլորտը: Փաստաթուղթն առաջարկում է կառավարությանն օժտել երկակի նշանակության ապրանքների լաբորատոր փորձաքննության անցկացման կարգը սահմանելու գործառույթներով, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով: Տերյանը կարծում է, որ այս ֆոնին անհրաժեշտություն կա վերահսկելու գործընթացը և բացառելու հնարավոր ռիսկերը ռազմական նպատակներով օգտագործելու առումով:
Օրենքի փոփոխությունները նաև կառավարությանը լիազորություն են տալիս սահմանել զգայուն ապրանքների ցուցակ, որոնք արտահանման ժամանակ հատուկ վերահսկողություն են պահանջում:
Քննարկման ընթացքում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը փոխնախարարին հարցրեց, թե Հայաստանից արտահանման ընդհանուր կառուցվածքում երկակի նշանակության ապրանքների վերարտահանումն ինչ մասնաբաժին ունի: Տերյանը նշեց, որ չի կարող թիվ նշել, բայց այն աննշան է:
Նշենք, որ վերջին ամիսներին հայկական մի շարք ընկերություններ հայտնվել են ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում, քանի որ կասկածվում են Ռուսաստան արգելված ապրանքներ վերարտահանելու մեջ։
Անդրադառնալով պատժամիջոցների թեմային՝ այս տարվա հուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Հայաստանն ազնիվ և թափանցիկ է գործում ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ հարաբերություններում: