00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ ծրագրեր ունի և ինչ կարող է տալ «Վան» ՖԱ-ին նոր սեփականատեր Անտոն Զինգարևիչը

© Sputnik / Валерий ЛевитинՌուս բիզնեսմեն Անտոն Զինգարևիչ
Ռուս բիզնեսմեն Անտոն Զինգարևիչ - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2023
Ռուս բիզնեսմեն Անտոն Զինգարևիչ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հնարավոր է՝ շատ շուտով փոխվի «Վանի» ֆուտբոլային ակումբի սեփականատերը. ի՞նչ կտա դա Չարենցավանը ներկայացնող թիմին։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Ռուս բիզնեսմեն Անտոն Զինգարևիչը շատ մոտ է «Վանի» սեփականատերը դառնալուն։ Անգլիական «Ռեդինգի» նախկին և բուլղարական «Բոտևի» ներկայիս սեփականատերը ի՞նչ նպատակներով կարող է գալ Հայաստան։
Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը գնալով ավելի գրավիչ է դառնում բիզնեսի մարդկանց համար։ Ճիշտ է, նախկինում էլ հայկական ակումբները հիմնականում հովանավորվում ու գործում էին լրիվ այլ ոլորտներում բիզնես վարող մարդկանց կողմից։ Բայց ինչպես երևում է՝ այս մրցաշրջանի ընթացքում հայկական ֆուտբոլ են մտնում ավելի «ծանր քաշային» կարգ ներկայացնող բիզնեսմենները, որոնք բնականաբար ունեն իրեն նպատակները միլիոնների խաղում։

Ո՞վ է Զինգարևիչը

Անտոն Զինգարևիչը հայտնի միլիարդատեր է ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև աշխարհում։ Նրա բիզնեսը ֆուտբոլի հետ առնչություն չունի, բայց դա չի խանգարում նրան անընդհատ ներդրումներ կատարել, ու ընդ որում ոչ միայն ֆուտբոլում (Զինգարևիչը 2013 թվականին դարձավ նաև հոկեյի «Ատլանտ» ակումբի համասեփականատեր, բայց 2015թ ակումբը լուծարվեց)։ 2012 թվականին Զինգարևիչը ձեռք բերեց անգլիական «Ռեդինգի» բաժնետոմսերի 51 տոկոսը, իսկ հաջորդ տարի նրա հիմնական նպատակը դարձավ ակումբի Պրեմիեր լիգա վերադարձը։ Բայց անհաջողություն կրելով՝ նա հայտարարեց 1 ֆունտով «Ռեդինգի» վաճառքի մասին, իսկ «Ռեդինգը» ուներ 38 մլն ֆունտ պարտք։ Բայց դրանով էլ ֆուտբոլային քարտեզից Զինգարևիչը չանհետացավ։ 2021-ին բիզնեսմենը ձեռք բերեց բուլղարական «Բոտև» ակումբը (որի կազմում հանդես է եկել մեր հավաքականի նախկին դարպասապահ Արմեն Համբարձումյանը), բացի այդ, անմիջականորեն կապված է Ռուսաստանի Գելենջիկ քաղաքի ֆուտբոլի զարգացման «Vista» կենտրոնի հետ, որի գլխավոր թիմը հանդես է գալիս Կրասնոդարի մարզի սիրողական առաջնությունում։

Բիզնես՞, թե...

Վաղուց արդեն ֆուտբոլը միայն խաղ չէ։ Այն, իհարկե, թանկարժեք ու շահութաբեր բիզնես է։ Բայց ոչ բոլորի համար։ Ոմանք արդեն մեծ կամ ահռելի հաջողությունների են հասել, ոմանք այդ ճանապարհին են, ոմանք էլ նոր են փորձում։ Անտոն Զինգարևիչը, որ կապված է Գելենջիկի ֆուտբոլի զարգացման «Vista» կենտրոնի հետ, բազմաթիվ ֆուտբոլիստներ է մատակարարել տարբեր երկրների, տարբեր թիմերի։ Ընդ որում, կենտրոնը զբաղվում է ոչ միայն երիտասարդների ֆուտբոլային հմտությունների զարգացմամբ, այլ նաև անմիջականորեն կրթում է ֆուտբոլիստներին ուսումնական պրոցեսների մասնակից դարձնելով։ Զինգարևիչը ռուսական լրատվամիջոցներին տրված հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ ֆուտբոլին նայում է որպես բիզնես։
Ստացվում է՝ կրթել, նախապատրաստել և վաճառել այլ ակումբներ։ Եվ այդ առումով արդեն հաջողություններ կան։ «Vista»-ի ֆուտբոլիսնտներից շատերը իրենց կարիերան շարունակում են Ավստրիայի, Հունաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և նույնիսկ MLS-ի հայտնի ակումբներում։ Հայաստանում էլ՝ մասնավորապես «Նոայում», «Ալաշկերտում» և «Շիրակում», կան այդ ակումբի սաներ։ Բանն այն է, որ պրոֆեսիոնալ ակումբներ տեղափոխված ֆուտբոլիստները հասել են այդ նպատակին՝ զբաղվելով սիրողական ֆուտբոլով, «Vista»-ի ակադեմիայում։ Ակադեմիայի էֆեկտիվությունը ակնհայտ է։

Կարծիք նախագծի մասին

Հայ ճանաչված մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը, որը ներկայումս Ռուսաստանի առաջին լիգայում հանդես եկող Կրասնոդարի «Կուբանի» գլխավոր մարզիչն է, շատ լավ ծանոթ է «Vista»-ի աշխատանքին․
«Ես քաջատեղյակ եմ Զինգարևիչի նախաձեռնությանը։ Արտաքինից շատերին թվում էր, թե դա ռոմանտիկ գաղափար է, այլ ոչ թե բիզնես-նախագիծ։ Ի վերջո, Ֆուտբոլի զարգացման կենտրոնի առաջատար թիմը հանդես է գալիս սիրողական մակարդակով։ Այս դիրքից դժվար է հաջողությամբ առաջ մղել խաղացողներին պրոֆեսիոնալ ֆուտբոլում: Բայց ցանկությունն ու համբերատար աշխատանքը տվեցին իրենց գործնական արդյունքը։ Տեղացի և արտասահմանցի երիտասարդ աշակերտները, մասնավորապես Աֆրիկայից, ստացան հրավերներ արտասահմանյան լուրջ ակումբների կողմից և միացան Ռուսաստանի առաջնության առաջատարներից մեկին՝ «Կրասնոդար» թիմին: Սա արդյունավետության հստակ ցուցանիշ է։ Կարծում եմ, որ հայկական «Վան» ակումբը կդառնա «Vista» կենտրոնի պրոֆեսիոնալ հարթակը, որի շնորհիվ տղաները եվրոպական մրցաշարերում հանդես գալու հեռանկարներ ունեն», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գրիգորյանը։

Ինչո՞ւ հայկական, այլ ոչ թե ռուսական ակումբ

Ինչո՞ւ ռուս միլիարդատերը ներդրումներ չի կատարում ռուսական ակումբներում, այլ ընտրել է Հայաստանը։ Ռուսաստանի հետ կապված Զինգարևիչը նշել է․ « Ռուսաստանում դա բավականին դժվար է։ Ես ներգրավված եմ Գելենջիկում գտնվող «Vista» ակադեմիայի նախագծում, համագործակցում եմ ղեկավարության հետ։ Իմաստն այնտեղ եմ տեսնում։ Բայց Ռուսաստանում ֆուտբոլային ակումբ զարգացնել... Ամեն ինչ շատ դժվար է՝ հաշվի առնելով թե՛ սահմանափակումերը, թե՛ ընդհանրապես աշխարհում տիրող իրավիճակը։ Իմ կարծիքով, երիտասարդական և պատանեկան ֆուտբոլը այն է, ինչով որ իսկապես պետք է զբաղվել: Բայց սա երկարաժամկետ խաղ է։ Անձամբ ես ֆուտբոլին նայում եմ որպես բիզնեսի։ Իսկ Ռուսաստանում բիզնեսի առումով ֆուտբոլով զբաղվելը, եթե գործակալ չես, բավականին դժվար է։ Առայժմ, կրկնում եմ, ծրագրեր չկան։ Բայց ով գիտի, թե ինչ կլինի հետո», - ասել է Զիգնարևիչը։

Ի՞նչ կարող է տալ Զինգարևիչը «Վանին»

Ֆուտբոլի Հայաստանի առաջնություններում «Վանը» մրցումների հաղթողի հիմնական հավակնորդ երբեք չի եղել։ Ճիշտ է, թիմը շատ հաճախ անակնկալներ է մատուցել ու երբեմն էլ առաջատարների հետ հավասար պայքար մղել, բայց դա կայուն խաղ չի եղել «Վանի» համար։ Զինգարևիչի սեփականատեր դառնալուց հետո, սպասվում է, որ «Վանի» ու «Vista»-ի միջև համագործակցությունը արդեն շատ ամուր կապ կունենա, երիտասարդ շատ ֆուտբոլիստներ «Vista»-ից արդեն կկարողանան հանդես գալ «Վանում»։ Ու եթե այդ համագործակցությունը հաջողություն ունենա, ապա «Վանը» կարող է բարձրացնել մրցակցությունը Հայաստանի առաջնությունում, բացի այդ՝ հավակնել Եվրագավաթներին մասնակցելուն, ինչը բիզնես առումով արդեն շատ կարևոր գործոն կլինի։
«Վանը» ամուր և հեռու գնացող ռելսերի վրա կանգնեցնելու համար հարկավոր է ստեղծել ենթակառուցվածքներ, ունենալ բնական խոտածածքով մարզադաշտ (Չարենցավանում խաղադաշտը արհեստական է), ստեղծել ակադեմիա։ Պատրա՞ստ է Զինգարևիչը այդքան ներդրումներ կատարել հայկական ակումբում։ Տեղին է ասել, որ ժամանակը ցույց կտա։ Հիմա առաջնայինը այն է, թե արդյոք վերջնական փուլում հայտնված բանակցությունները, կավարտվեն նրանով, որ Զիգնարևիչի բիզնես նախագծերից մեկը կդառնա «Վան» ակումբը։
Լրահոս
0