Արցախից 13 բուժառու ԿԽՄԿ–ի մեքենաներով տեղափոխվել են ՀՀ հիվանդանոցներ

© Photo : Twitter / ICRCԿարմիր խաչի մեքենաները Լաչինի միջանցքում
Կարմիր խաչի մեքենաները Լաչինի միջանցքում - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2023
Կարմիր խաչի մեքենաները Լաչինի միջանցքում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օրվա ընթացքում նախատեսվում էԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 5 բուժառուների։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Արցախից այսօր13 բուժառու ԿԽՄԿ–ի մեքենաներով տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
«Սեպտեմբերի 12-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 13 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տեղեկացվում է, որ օրվա ընթացքում նախատեսվում էԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 5 բուժառուների, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։
Նշենք, որ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 26 երեխա, 7-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 91 հիվանդ, 5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։
Լրահոս
0