Դանիան մերժել է Ռուսաստանի առողջապահության փոխնախարարի մուտքը

© Sputnik / Владимир ТрефиловՕլեգ Սալագայ
Օլեգ Սալագայ - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2023
Օլեգ Սալագայ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կոպենհագենում սեպտեմբերի 12-ին մեկնարկել է ԱՀԿ տարածաշրջանային խորհրդակցությունը, որին պետք է մասնակցեր նաև Սալագայը։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Դանիայի իշխանությունները մերժել են Ռուսաստանի առողջապահության փոխնախարար Օլեգ Սալագայի մուտքը երկիր։ Նա պետք է մասնակցեր Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային խորհրդակցությանը, որը մեկնարկել է այսօր Կոպենհագենում։ Տեղեկությունը հայտնում են ռուսական ԶԼՄ–ները` հղում անելով Կոպենհագենում ՌԴ դեսպանատանը։

««Կաստրուպ» օդանավակայանում նրան թույլ չեն տվել մուտք գործել երկիր», – հայտնել է դեսպանատունը` նշելով, որ Դանիայի իշխանություններն անամոթաբար խախտել են Կոպենհագենում անցկացվող միջոցառմանը ԱՀԿ անդամ երկրների պաշտոնական ներկայացուցիչների անարգել մուտքն ապահովելու իրենց պարտավորությունները։

«Թող ԱՄՆ–ն չեղարկի Զելենսկու հրամանագիրը». Պուտինը՝ Բլինկենի հայտարարության մասին
Դեսպանատունը խոստացել է հասնել նրան, որ Դանիայի իշխանությունը պարզաբանում ներկայացնի և ներողություն հայտնի դեպքի առնչությամբ։
ԵՄ-ն ուզում է փաստացի անհնարին դարձնել ռուսների մուտքը․ մշտական ներկայացուցչություն
Լրահոս
0