00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ում բենզինի բարձր գները չեն կարող չանդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

© Sputnik / Asatur YesayantsԲենզալցակայան
Բենզալցակայան - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2023
Բենզալցակայան
Բաժանորդագրվել
Բենզինը հիմնականում Ռուսաստանից է մատակարարվում Հայաստան, այդ պատճառով շղթայական կերպով այստեղ էլ պետք է թանկանա։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում բենզինի գների բարձրացումը չի կարող չանդրադառնալ Հայաստանի վրա։ Այսօր ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Ռուսաստանում բենզինի գներն արդեն ռեկորդային են` Սանկտ Պետերբուրգի բորսայում 1 տոննա դիզվառելիքի գինը հասել է 71 հազար ռուբլու, իսկ «ռեգուլյար» տեսակի բենզինի գինը` ավելի քան 67,6 հազարի։
Մեկ տարում գներն աճել են մի քանի տասնյակ տոկոսով։
«Այդ թանկացումը չի կարող չարտահայտվել Հայաստանում, քանի որ բենզինի հիմնական մասը մատակարարվում է Ռուսաստանից։ Դրա հետ մեկտեղ բենզինը 470 ապրանքներից մեկն է, որով չափվում է գնաճը։ Բնականաբար, միաժամանակ բոլորը չեն կարող էժանանալ, բայց ընդհանուր առմամբ սպասում ենք գնաճի նվազեցման»,– նշեց Գալստյանը։
Մենք կարող ենք մեզ թույլ տալ փողը էժանացնել. ԿԲ նախագահը` դրամի հնարավոր արժեզրկման մասին
Նշենք, որ Հայաստանում գնաճը ցածր է. հունիսից այն բացասական է դարձել (մինուս 0,5%),, իսկ օգոստոսին կազմել է 0,2 %։ Դրա հետ մեկտեղ վերջին 3 ամսում աճում են բենզինի գները` հունիսին մոտ 10, հուլիսին` 11, իսկ օգոստոսին 8,5 տոկոսով, չնայած մինչ այս պահն այն 5 տոկոսով էժան է, քանի 1 տարի առաջ։
Հավելենք, որ Ազգային վիճակագրական կոմիտեի գնահատմամբ` հանրապետությունում ապրանքների և ծառայությունների սպառման մեջ բենզինի տեսակարար կշիռը կազմում է 1.257 տոկոս։ Համեմատության համար նշենք, որ գազի մասնաբաժինը 3.800 տոկոս է կազմում։ Սա հաստատում է, որ բենզինը նաև Հայաստանի հիմնական վառելիքը չէ, ուստի դրա ազդեցությունն այլ ապրանքների գների վրա նույնպես սահմանափակ է։
ԿԲ–ն 2023 թ. համար վերանայել է տնտեսական աճի ցուցանիշը` 6.9 տոկոսի փոխարեն 7.2 տոկոս
Լրահոս
0