https://armeniasputnik.am/20230912/verakangnel-e-petutjany-pattsharvats-151-mln-713-hazar-273-drami-vnasy-datakhazutjun-65681026.html
Վերականգնել է պետությանը պատճառված 151 մլն 713 հազար 273 դրամի վնասը. դատախազություն
Վերականգնել է պետությանը պատճառված 151 մլն 713 հազար 273 դրամի վնասը. դատախազություն
7 անձանց նկատմամբ կայացվել են քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումներ։ 12.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-12T10:36+0400
2023-09-12T10:36+0400
2023-09-12T11:28+0400
հհ դատախազություն
հհ գլխավոր դատախազություն
ոսկի
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2002/38/20023866_0:158:3077:1889_1920x0_80_0_0_2492f19b0b19c2207d5d2525e46bc845.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ դատախազությունը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ոսկյա ձուլակտորներ ներմուծելու վերաբերյալ չորս վարույթով վերականգնել է պետությանը պատճառված 151 մլն 713 հազար 273 դրամի վնասը։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։Մասնավորապես` 2022 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ–ից Հայաստան ժամանած քաղաքացիների ուղեբեռներում հայտնաբերվել են Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող՝ ակնհայտ առևտրային չափաքանակի, գործարանային արտադրության ոսկյա ձուլակտորներ, որոնց չափը գերազանցել է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ոչ առևտրային չափաքանակը՝ 10 կիլոգրամը։Այնուհետև գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների կողմից կիրառվել են դատախազական ներգործության միջոցներ, որոնց արդյունքում 7 անձանց մեղադրանքը փոփոխվել է, նրանց արաքը որակվել է Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով (hարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը):ՊԵԿ-ը կանխել է ՀՀ սահմանով ոսկյա ձուլակտորի անօրինական տեղափոխումըՎերոնշյալ անձանց նկատմամբ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա (եթե անձն ամբողջությամբ վճարել է չվճարված հարկերը, տուրքերը կամ այլ վճարները և դրանց չվճարման համար հաշվարկված տույժերը, ազատվում է քրեական պատասխանատվությունից), կայացվել են քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումներ, այդ թվում՝ ոչ ռեաբիլիտացիոն հիմքով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2002/38/20023866_174:0:2903:2047_1920x0_80_0_0_748152a9fb95b2347719856541834637.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն, ոսկի
հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն, ոսկի
Վերականգնել է պետությանը պատճառված 151 մլն 713 հազար 273 դրամի վնասը. դատախազություն
10:36 12.09.2023 (Թարմացված է: 11:28 12.09.2023) 7 անձանց նկատմամբ կայացվել են քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումներ։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ դատախազությունը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ոսկյա ձուլակտորներ ներմուծելու վերաբերյալ չորս վարույթով վերականգնել է պետությանը պատճառված 151 մլն 713 հազար 273 դրամի վնասը։ Այս մասին հայտնում է
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես` 2022 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ–ից Հայաստան ժամանած քաղաքացիների ուղեբեռներում հայտնաբերվել են Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող՝ ակնհայտ առևտրային չափաքանակի, գործարանային արտադրության ոսկյա ձուլակտորներ, որոնց չափը գերազանցել է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ոչ առևտրային չափաքանակը՝ 10 կիլոգրամը։
«2022 թվականի հոկտեմբերի 27-ին 7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ 2023 թվականի մայիսի 29-ին մեղադրյալների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (ռեաբիլիտացնող) հիմքով»,– ասված է հաղորդագրությունում։
Այնուհետև գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների կողմից կիրառվել են դատախազական ներգործության միջոցներ, որոնց արդյունքում 7 անձանց մեղադրանքը փոփոխվել է, նրանց արաքը որակվել է Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով (hարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը):
Վերոնշյալ անձանց նկատմամբ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա (եթե անձն ամբողջությամբ վճարել է չվճարված հարկերը, տուրքերը կամ այլ վճարները և դրանց չվճարման համար հաշվարկված տույժերը, ազատվում է քրեական պատասխանատվությունից), կայացվել են քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումներ, այդ թվում՝ ոչ ռեաբիլիտացիոն հիմքով: