В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանական կողմը կրակել է Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

© Sputnik / Asatur YesayantsՊՆ
ՊՆ - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2023
ՊՆ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանական ստորաբաժանումներ կրկին հրաձգային զենք են կիրառել։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանական կողմը գիշերը կրակ է բացել Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն այս ուղղությամբ կրակել էին նաև երեկ՝ ժամը 14:35-ի սահմաններում։ Ավելի ուշ ՊՆ-ն հայտնեց, որ թիրախավորվել են նաև Սրաշենի հատվածում տեղակայված հայկական դիրքերը։
Լրահոս
0