https://arm.sputniknews.ru/20230913/erevani-gvortsvoghutjunnery-voch-barekamakan-en-zakharvovan-hrvomi-statuti-masin-65738082.html
Երևանի գործողությունները ոչ բարեկամական են. Զախարովան՝ Հռոմի ստատուտի մասին
Երևանի գործողությունները ոչ բարեկամական են. Զախարովան՝ Հռոմի ստատուտի մասին
Sputnik Արմենիա
Ռուսական կողմը սկսել է հանրային արտահայտել իր դիրքորոշումը, քանի որ կուտակված հարցերը շատ են։ 13.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-13T11:51+0400
2023-09-13T11:51+0400
2023-09-13T12:21+0400
մարիա զախարովա
հայաստան
հռոմի ստատուտ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0d/65728735_0:0:1600:900_1920x0_80_0_0_2d3cee1c31976e73855a27b92c0868cc.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանը Հռոմի կանոնադրության հնարավոր վավերացման համատեքստում Հայաստանի գործողությունները դիտարկում է որպես ոչ բարեկամական։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Զախարովան հիշեցրել է, որ Հայաստանի դեսպանն արդեն կանչվել է ԱԳՆ ՝ նրան բողոքի նոտա է հղվել Երևանի մի շարք ոչ բարեկամական գործողությունների հետ կապված, որոնց թվում է նաև Հռոմի կանոնադրության վավերացումը:Նրա խոսքով՝ վավերացումը ոչ թե եզակի քայլ է, ինչպես կարծում է հայկական կողմը, այլ քայլերի համալիր:Դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանին համարում է ինքնիշխան պետություն, սակայն Հայաստանի գործողություններն ու հայտարարությունները վնասակար են։ Դրանք կարող են խաթարել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Դրանք կխանգարեն նաև այն ամենի իրականացմանը, ինչի մասին կողմերը պայմանավորվել են ՌԴ միջնորդությամբ։ Այս ամենը ամրագրված է հայտարարություններում, որոնք ունեն երեք պետությունների ղեկավարների հավանությունը։ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ներկա կարգավորմամբ, ոչ թե հորինված, ոչ թե կեղծ կարգավորմամբ, այլ իրական լուծմամբ: Ըստ նրա այստեղ չկա ֆորմալ մոտեցում, չկա` բացառապես դիվանագիտական լուծում։ Ռուսական կողմը փորձ է բացատրել, որ այս ամենը Ռուսաստանին չէ վնասում, որ այս ինքնահավան քայլերը, պարզապես չեն նպաստում կարգավորմանը։Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 1-ին Ազգային ժողով էր ուղարկել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու նախագիծը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0d/65728735_200:0:1400:900_1920x0_80_0_0_a49e6df22f19e431c896d6bc4d9c8f78.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
մարիա զախարովա, հայաստան, հռոմի ստատուտ, ռուսաստան
մարիա զախարովա, հայաստան, հռոմի ստատուտ, ռուսաստան
Երևանի գործողությունները ոչ բարեկամական են. Զախարովան՝ Հռոմի ստատուտի մասին
11:51 13.09.2023 (Թարմացված է: 12:21 13.09.2023) Ռուսական կողմը սկսել է հանրային արտահայտել իր դիրքորոշումը, քանի որ կուտակված հարցերը շատ են։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանը Հռոմի կանոնադրության հնարավոր վավերացման համատեքստում Հայաստանի գործողությունները դիտարկում է որպես ոչ բարեկամական։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան հիշեցրել է, որ Հայաստանի դեսպանն արդեն կանչվել է ԱԳՆ ՝ նրան բողոքի նոտա է հղվել Երևանի մի շարք ոչ բարեկամական գործողությունների հետ կապված, որոնց թվում է նաև Հռոմի կանոնադրության վավերացումը:
«Երևանը պետք է բացատրի և պարզաբանի իր մոտիվացիան։ Ինչի՞ համար է արվում դա, ինչո՞ւ: Նրանք, ի դեպ, ներկայացրել են իրենց գնահատականները։ Բայց մենք նման քայլերը դիտարկում ենք որպես ոչ բարեկամական, ինչի մասին բազմիցս խոսել ենք։ Մենք խոսել ենք նաև մեր հայ ընկերների ու գործընկերների հետ , բայց այս փուլում սկսել ենք խոսել հրապարակային, քանի որ խնդիրները շատացել են», - նշեց նա։
Նրա խոսքով՝ վավերացումը ոչ թե եզակի քայլ է, ինչպես կարծում է հայկական կողմը, այլ քայլերի համալիր:
Դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանին համարում է ինքնիշխան պետություն, սակայն Հայաստանի գործողություններն ու հայտարարությունները վնասակար են։ Դրանք կարող են խաթարել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Դրանք կխանգարեն նաև այն ամենի իրականացմանը, ինչի մասին կողմերը պայմանավորվել են ՌԴ միջնորդությամբ։ Այս ամենը ամրագրված է հայտարարություններում, որոնք ունեն երեք պետությունների ղեկավարների հավանությունը։
ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ներկա կարգավորմամբ, ոչ թե հորինված, ոչ թե կեղծ կարգավորմամբ, այլ իրական լուծմամբ: Ըստ նրա այստեղ չկա ֆորմալ մոտեցում, չկա` բացառապես դիվանագիտական լուծում։ Ռուսական կողմը փորձ է բացատրել, որ այս ամենը Ռուսաստանին չէ վնասում, որ այս ինքնահավան քայլերը, պարզապես չեն նպաստում կարգավորմանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 1-ին Ազգային ժողով էր ուղարկել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու նախագիծը: