00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպան վերածում են չորրորդ ռայխի

CC BY-SA 2.0 / Airwolfhound / GripenՇվեդական կործանիչ
Շվեդական կործանիչ - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2023
Բաժանորդագրվել
Եվրոպան զինվում է։ «Դրախտի այգում» արկերի արտադրության կոնվեյերներ են գործարկվում, ռազմական գործարանների նոր կորպուսներ են կառուցվում։ ՌԻԱ Նովոստիի հեղինակը նշում է` սովորական ձեռնարկությունները դրվում են ռազմական ռելսերի վրա։
Եվրահանձնաժողովը, մոռանալով ԼԳԲՏ–ների իրավունքների համար պայքարելու մասին, լծվել է ԵՄ-ում արտադրվող սպառազինությունների ծավալի համաձայնեցված ավելացման «սրբազան գործին»։
Գործընթացին ուշիուշով հետևում են օվկիանոսի այն կողմից։ «The New York Times» թերթը գրում է, որ եվրոպական կառավարությունները «տիտանական ջանքեր» են գործադրել իրենց ռազմարդյունաբերական համալիրը ֆինանսավորելու համար: Սակայն եվրոպական պաշտպանության ոլորտի խնդիրները դեռ շատ են. դրանք բացահայտել է «Ուկրաինա» անվանումը կրող զորավարժարանը։
«Ուկրաինացի զինվորները բախվել են նրան, որ մեկ արտադրողի 155 միլիմետրանոց արկերը երբեմն չեն համապատասխանում մեկ այլ արտադրողի թողարկած «Հովիտցերներին» (Howitzer-հաուբից. խմբ.), ամերիկացի լրագրողները մեղադրում են եվրոպացի արտադրողներին։ Զինամթերքն ու պահեստամասերը հաճախ փոխարինելի չեն, ինչը հանգեցնում է հաճախակի խափանումների և բարդացնում վերանորոգումը»:
Ինչու է ԱՄՆ-ն հապաղում Կիևին տանկեր ու հրթիռներ մատակարարելու հարցում
Ռեպորտաժում ներկայացված են շվեդական «Saab» գործարանի լուսանկարները։ Այդ ձեռնարկությունը Ռուսաստանում հայտնի է իր մեքենաների շնորհիվ։ Սակայն պետք չէ մոռանալ, որ արդեն գրեթե հարյուր տարի է` «Saab»-ը եվրոպական ռազմարդյունաբերական համալիրի առաջատարներից է։
1930-ականներին շվեդները ապաստան տվեցին ինքնաթիռ արտադրող գերմանացիներին. Վերսալի պայմանագրով Գերմանիային արգելվել էր ինքնաթիռներ արտադրել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում գերմանա–շվեդական ընկերությունները ինքնաթիռներով էին ապահովում Երրորդ ռայխին։ «Saab-18»-ն ու «Saab-21»-ը վատ ռմբակոծիչ ու կործանիչ չէին:
Պատերազմից հետո կոնցեռնն իր ինքնաթիռներն ու զենքերը հաջողությամբ արտահանում էր։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում էլ հակատանկային կառավարվող հրթիռներ է մատակարարում Ուկրաինայի զինված ուժերին Այսօր, երբ Շվեդիան մի ոտքով արդեն անցել է ՆԱՏՕ-ի շեմը, ամերիկացիների կարծիքով, ճիշտ ժամանակն է, որ շվեդական կոնցեռնը դառնա սպառազինությունների եվրոպական մրցավազքի առաջատարներից մեկը։
Խնդիրն այն է, որ եվրոպական ռազմարդյունաբերական համալիրը խիստ մրցակցայինէ ներսում։ Արտադրողները արտահանման համար զենք են թողարկում՝ հարմարվելով որոշ արտասահմանյան հաճախորդներին։ Եթե նրանք փոխեն իրենց արտադրանքի բնութագրերը, կկորցնեն գնորդներին:
Արևմուտքը Ուկրաինային «ցրում է» աֆղանական սցենարով
Միօրինակությանը չի նպաստում նաև այն, որ ԵՄ ազգային կառավարությունները կառչում են իրենց պաշտպանական ոլորտի ինքնիշխանությունից։ Սա արտադրության չափազանց համեղ կտոր է, և փորձում են այն չտալ անդրօվկիանոսյան տերերին։
Զարմանալի չէ, որ արտադրվող սպառազինությունների տեսականին չափազանց խայտաբղետ է։ ՆԱՏՕ-ի հայտարարած չափանիշներին համապատասխանում է եվրոպական ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի միայն 18 տոկոսը։ Ամերիկացիները դժգոհում են, որ այսօր Եվրոպայում արտադրվում է 27 տարբեր տեսակի «Հովիտցեր», 20 տեսակի կործանիչ, 26 տեսակի ականակիր և ֆրեգատ։ Սա խայտառակություն է:
«Եվրոպան պետք է միասնականացնի իր պաշտպանությունը»,– օվկիանոսից այն կողմ հրամայում է «The New York Times»-ը:
Նմանատիպ կարծիք ունեն նաև Լոնդոնում։ Եվրոպայի համար ավարտվել է խաղաղ «հանգիստը», նրան ռազմական տասնամյակ է սպասում. «Անկախ այն բանից, թե ինչպես կավարտվի ուկրաինական պատերազմը, <...> վիրավոր վրիժառու Ռուսաստանը սպառնալիք կմնա այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության ղեկին են Վլադիմիր Պուտինը կամ նրա համախոհ-հետևորդները»։
Չափազանց ինտելիգենտ «The Guardian» թերթը հավանության է արժանացրել և մեջբերում է ականավոր նացիստ Ռուդոլֆ Հեսի խոսքերը։ «Թնդանո՞թ, թե՞ յուղ»,– թեթևակի վերաձևակերպելով նրա հայտնի արտահայտությունը` լրագրող Փոլ Թեյլորը պատասխանում է բնօրինակին համապատասխան՝ իհարկե, թնդանոթներ: Եվրոպացիներ, մի՛ բողոքեք, որ սպառազինությունների մրցավազքը ձեզ զրկելու է դպրոցներից ու հիվանդանոցներից։ Եթե Կրեմլի չարագործները հարձակվեն, դուք ընդհանրապես առանց դպրոցների և հիվանդանոցների կմնաք:
Բայց որտեղի՞ց գումար վերցնել այս ամենի համար: Նույն «Saab»-ում աշխատողի տարեկան միջին աշխատավարձը կազմում է մոտ 53 հազար եվրո: Դրան գումարեք սոցփաթեթը, ուսուցումը, ապահովագրությունը։ Ընդ որում` եթե նախկինում եվրոպական արտադրողները հաջողությամբ գումար էին վաստակում զենքի վաճառքից, ապա այժմ նրանց առաջարկում են ոչ թե վաճառել այն, այլ պահել՝ Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության ակնկալիքով։ Այսպես ասած` «սպասելով բարբարոսներին»: Իսկ եթե բարբարոսները չգա՞ն:
Այդ ժամանակ կպարզվի, որ սպառազինությունների մրցավազքը վերջնականապես սպանեց Եվրոպայի տնտեսությունը՝ ավարտելով այն, ինչ սկսվել էր կորոնավիրուսային լոկդաուններով և հակառուսական պատժամիջոցներով։ Թվում է` դա հենց այն է, ինչին համաձայնեցված ձգտում են Վաշինգտոնն ու Լոնդոնը։
Բայց աղքատացած եվրոպացիներին, բացի Ռուսաստանի հետ պատերազմից, իսկապես ոչինչ չի մնա։ Լոնդոնն ու Վաշինգտոնը հենց այդպես գործեցին 1930-ականներին, որպեսզի Գերմանիային հարձակման հրահրեն Խորհրդային Միության դեմ։
Արևմուտքը բանկային ճգնաժամի մեջ է. ՌԴ-ն խաղաղ նավահանգիստ է դառնում տնտեսական փոթորկի մեջ
Մի կողմից հովանավորում էին ռազմարդյունաբերական համալիրը, ներդրումներ էին անում տեղի պաշտպանական ոլորտում։ Ով ասես ներդրում չի արել Հիտլերի համար՝ Հենրի Ֆորդը և Պրեսկոտ Բուշը (ԱՄՆ ապագա նախագահի պապը), Մորգանները և Ռոքֆելլերը: Մյուս կողմից սովի մեջ էին պահում նույն Գերմանիայի բնակչությանը. միայն աղքատացած ժողովրդին կարելի էր արևելքի ուղղությամբ կենսատարածքի ընդլայնման մասին անհեթեթություններ վաճառել։ Յուղ չկա, ուրեմն բուրգերը պիտի ռազմաճակատ գնա, որ իր երեխաների համար գոնե մարգարինով հաց վաստակի:
Նույն տեսքն ունի նաև անգլոսաքսերի այսօրվա ծրագիրը։ «ԵՄ-ում ռազմական ծախսերի հարկ մտցնելը թերևս նպատակահարմար չէ»,– Լոնդոնից ասում է Փոլ Թեյլորը։ Ավելի լավ է` Եվրամիությունը համատեղ նպատակային վարկ վերցնի պաշտպանության համար։ Որտեղի՞ց վերցնի: Բնականաբար` Լոնդոնից ու Վաշինգտոնից։
Վարկի պայմանը եվրոպական բոլոր երկրների պաշտպանական համալիրներն ամբողջությամբ միավորելու պահանջն է։ Իհարկե, անգլոսաքսերի ուշադիր հսկողության ներքո։ Նրանց հիմնական գաղափարն է Եվրոպան վերածել մեկ հսկայական պաշտպանական գործարանի, որտեղ չարչարված բուրգերները արկեր են արտադրում, իսկ աշխատանքից հետո մարզվում հրաձգարաններում և Ռուսաստանի հանդեպ ատելության հինգրոպեանոց հավաքներ անցկացնում։
Միասնական բանակ, միասնական ռազմարդյունաբերական համալիր, միասնական գաղափարախոսություն, որի հիմքում Ռուսաստանի հանդեպ վախն ու ատելությունն է, դեպի արևելք հարձակման ծավալուն նախապատրաստությունները։ Ինչպես ասում են, գտեք 10 տարբերություն հիտլերյան ռեժիմի հետ: «Դրախտային այգի» էր, չորրորդ ռայխ կդառնա։
Լրահոս
0