https://armeniasputnik.am/20230913/fransian-sharunakelu-e-ajakcel-hh-in-ev-arcakhin-garegin-erkrvordn-yndunel-e-dykvotinjiin-65758385.html
Ֆրանսիան շարունակելու է աջակցել ՀՀ-ին և Արցախին. Գարեգին Երկրորդն ընդունել է Դըկոտինյիին
Ֆրանսիան շարունակելու է աջակցել ՀՀ-ին և Արցախին. Գարեգին Երկրորդն ընդունել է Դըկոտինյիին
Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսը ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված ծանր կացությանը։ 13.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-13T17:20+0400
2023-09-13T17:20+0400
2023-09-13T17:39+0400
հայաստան
արցախ
լեռնային ղարաբաղ
դեսպան
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
օլիվիե դըկոտինյի
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/0d/65757579_0:14:1401:802_1920x0_80_0_0_7de9a2d03dbce2608e675fc5b2e8aed0.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիան շարունակելու է տարբեր ոլորտներում բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանին և ջանքեր գործադրել Արցախին հումանիտար օգնություն և անվտանգային երաշխիքներ տրամադրելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանդիպման ժամանակ, հայտնում են Մայր աթոռից։Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև հաստատված ջերմ հարաբերություններին և գործակցությանը։ Գարեգին Երկրորդը գոհունակությամբ ընդգծել է, որ հայ-ֆրանսիական բարեկամական կապերի խորացման գործում իր ներդրումն ունի նաև Ֆրանսիայի հայկական համայնքը։Ամենայն Հայոց կաթողիկոսը, անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված ծանր կացությանը, իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին Հայաստանի ու Արցախի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում ցուցաբերվող աջակցության և զորակցության համար:Հիշեցնենք` Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն օգոստոսի 30-ին Հայաստան էր ժամանել Արցախ ուղարկվող հումանիտար օգնությունն անձամբ ուղեկցելու համար։ Ֆրանսիայից ուղարկված հումանիտար բեռներով մեքենաները օգոստոսի 30–ի առավոտյան Երևանի Հանրապետության հրապարակից շարժվել են դեպի Կոռնիձոր` այնտեղից Արցախ ուղևորվելու համար, սակայն Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով տեղ չեն հասել։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/0d/65757579_7:0:1252:934_1920x0_80_0_0_cdbe061db2d41b62f5b13f6bd3df8889.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ, դեսպան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, օլիվիե դըկոտինյի
հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ, դեսպան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, օլիվիե դըկոտինյի
Ֆրանսիան շարունակելու է աջակցել ՀՀ-ին և Արցախին. Գարեգին Երկրորդն ընդունել է Դըկոտինյիին
17:20 13.09.2023 (Թարմացված է: 17:39 13.09.2023) Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսը ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված ծանր կացությանը։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիան շարունակելու է տարբեր ոլորտներում բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանին և ջանքեր գործադրել Արցախին հումանիտար օգնություն և անվտանգային երաշխիքներ տրամադրելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանդիպման ժամանակ,
հայտնում են Մայր աթոռից։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև հաստատված ջերմ հարաբերություններին և գործակցությանը։ Գարեգին Երկրորդը գոհունակությամբ ընդգծել է, որ հայ-ֆրանսիական բարեկամական կապերի խորացման գործում իր ներդրումն ունի նաև Ֆրանսիայի հայկական համայնքը։
Ամենայն Հայոց կաթողիկոսը, անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված ծանր կացությանը, իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին Հայաստանի ու Արցախի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում ցուցաբերվող աջակցության և զորակցության համար:
Հիշեցնենք` Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն օգոստոսի 30-ին
Հայաստան էր ժամանել Արցախ ուղարկվող հումանիտար օգնությունն անձամբ ուղեկցելու համար։ Ֆրանսիայից ուղարկված հումանիտար բեռներով մեքենաները օգոստոսի 30–ի առավոտյան Երևանի Հանրապետության հրապարակից շարժվել են դեպի Կոռնիձոր` այնտեղից Արցախ ուղևորվելու համար, սակայն Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով տեղ չեն հասել։