https://armeniasputnik.am/20230913/gvorisi-odanavakajani-veragvortsarkman-hamar-vorvosh-ashkhatanqner-en-arvel-sanvosjan-65754198.html
Գորիսի օդանավակայանի վերագործարկման համար որոշ աշխատանքներ են արվել. Սանոսյան
Գորիսի օդանավակայանի վերագործարկման համար որոշ աշխատանքներ են արվել. Սանոսյան
Գորիսի օդանավակայանը կարող է որպես ռեզերվային օդանավական այդ նպատակով։ 13.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-13T16:55+0400
2023-09-13T16:55+0400
2023-09-13T17:00+0400
հայաստան
գորիս
օդանավակայան
գնել սանոսյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/0d/65760218_0:0:1601:901_1920x0_80_0_0_2386a50c3f1ec17e9c746e189507f681.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Գորիսի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ արդեն որոշակի աշխատանքներ են կատարվել։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին։Խաչատրյանը հետաքրքրվեց, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Սյունիք կատարած այցի ժամանակ օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ տրված հանձնարարականների մասով ինչ է արդեն արվել։Նրա խոսքով` անելիքները վերաբերում են հիմնականում բուն թռիչքուղուն և կից ենթակառուցվածքներին, շենք–շինություններին, որոնք պետք է սպասարկեն քաղաքացիներին։ Նախատեսվող աշխատանքները երկու մասի են բաժանվել. նախևառաջ անհրաժեշտ է կարգի բերել թռիչքուղին, համապատասխանեցնել ընդունված չափանիշներին։«Կապանի օդանավակայանը ռեզերվային, հարակից այլ օդանավակայան չունի, և մենք, լինում է դեպքեր, արդեն 4 նման դեպք ունենք, որ Կապանի չվերթերը կա՛մ չեղարկվում են, կա՛մ դեպք ենք ունեցել, երբ Սյունիքից Երևան է վերադարձել, որովհետև այլ տեղ չունի վայրէջքի անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում»,– նշեց Սանոսյանը։Ըստ նրա` Գորիսի օդանավակայանը կարող է որպես ռեզերվային օդանավակայան օգտագործվել։ Նախարարը հավելեց, որ վարչապետի հանձնարարականն է եղել` փորձել ոչ միայն ունենալ ռեզերվային օդանավակայան, այլև շահագործել որպես օդանավակայան։ Հիմա այդ ուղղությամբ տեխնիկական աշխատանքների, ֆինանսական հաշվարկների փուլում են։ Մոտ օրերս ևս աշխատանքային խումբ է գործուղվելու։Հիշեցնենք` ապրիլի 26-ին` ժամը 10:58–ին, Կապանի «Սյունիք» օդանավակայանում վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնած ինքնաթիռը։ Թռիչքի համար ընտրվել էր չեխական արտադրության L-410–UVP E20 ինքնաթիռը (19 ուղևորի համար)։Օգոստոսի 21–ին կայացան Երևան–Կապան, Կապան–Երևան օդանավով առաջին թռիչքները։
գորիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/0d/65760218_110:0:1458:1011_1920x0_80_0_0_bc00ba91ad2e61c99bc240763401a8a2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, գորիս, օդանավակայան, գնել սանոսյան
հայաստան, գորիս, օդանավակայան, գնել սանոսյան
Գորիսի օդանավակայանի վերագործարկման համար որոշ աշխատանքներ են արվել. Սանոսյան
16:55 13.09.2023 (Թարմացված է: 17:00 13.09.2023) Գորիսի օդանավակայանը կարող է որպես ռեզերվային օդանավական այդ նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Գորիսի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ արդեն որոշակի աշխատանքներ են կատարվել։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին։
Խաչատրյանը հետաքրքրվեց, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Սյունիք կատարած այցի ժամանակ օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ տրված հանձնարարականների մասով ինչ է արդեն արվել։
«Այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ արդեն իրականացրել ենք` նախ մեզ մոտ, հետո էլ Քաղավիացիայի կոմիտեում, ինչպես նաև աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիք և տեղում ծանոթացել առկա վիճակին, նախանշել անելիքները»,– ասաց նախարարը։
Նրա խոսքով` անելիքները վերաբերում են հիմնականում բուն թռիչքուղուն և կից ենթակառուցվածքներին, շենք–շինություններին, որոնք պետք է սպասարկեն քաղաքացիներին։ Նախատեսվող աշխատանքները երկու մասի են բաժանվել. նախևառաջ անհրաժեշտ է կարգի բերել թռիչքուղին, համապատասխանեցնել ընդունված չափանիշներին։
«Կապանի օդանավակայանը ռեզերվային, հարակից այլ օդանավակայան չունի, և մենք, լինում է դեպքեր, արդեն 4 նման դեպք ունենք, որ Կապանի չվերթերը կա՛մ չեղարկվում են, կա՛մ դեպք ենք ունեցել, երբ Սյունիքից Երևան է վերադարձել, որովհետև այլ տեղ չունի վայրէջքի անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում»,– նշեց Սանոսյանը։
Ըստ նրա` Գորիսի օդանավակայանը կարող է որպես ռեզերվային օդանավակայան օգտագործվել։ Նախարարը հավելեց, որ վարչապետի հանձնարարականն է եղել` փորձել ոչ միայն ունենալ ռեզերվային օդանավակայան, այլև շահագործել որպես օդանավակայան։ Հիմա այդ ուղղությամբ տեխնիկական աշխատանքների, ֆինանսական հաշվարկների փուլում են։ Մոտ օրերս ևս աշխատանքային խումբ է գործուղվելու։
Հիշեցնենք` ապրիլի 26-ին` ժամը 10:58–ին,
Կապանի «Սյունիք» օդանավակայանում վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնած ինքնաթիռը։ Թռիչքի համար ընտրվել էր չեխական արտադրության L-410–UVP E20 ինքնաթիռը (19 ուղևորի համար)։