https://armeniasputnik.am/20230913/gvortsynkernern-irenq-en-vorvoshum-natoi-nerkajacucichy-hh-i-het-hamagvortsakcutjan-masin-65733693.html
Գործընկերներն իրենք են որոշում. ՆԱՏՕ–ի ներկայացուցիչը` ՀՀ-ի հետ համագործակցության մասին
Գործընկերներն իրենք են որոշում. ՆԱՏՕ–ի ներկայացուցիչը` ՀՀ-ի հետ համագործակցության մասին
Հյուսիսատլանտյան դաշինքը Հայաստանի հաշվին բլոկի ընդլայնման հնարավորությունը չի դիտարկում։ 13.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-13T11:14+0400
2023-09-13T11:14+0400
2023-09-13T11:15+0400
նատօ
հայաստան
ռուսաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/191/41/1914190_0:83:1600:983_1920x0_80_0_0_46c51959b2452022e50a82e04d435fcb.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՆԱՏՕ–ի գործընկերներն ինքնուրույն պետք է որոշեն դաշինքի հետ համագործակցության մակարդակը։ Այս մասին «Իզվեստիային» ասել է կազմակերպության ներկայացուցիչը` մեկնաբանելով Հայաստանի հետ համագործակցությունը։Նա հավելել է, որ ՆԱՏՕ–ում այժմ Հայաստանի հաշվին կազմակերպության ընդլայնման հնարավորությունը չեն դիտարկում, Երևանն էլ կազմակերպության անդամակցության հայտ չի ներկայացրել։Խոսքը երրորդ երկրների հետ Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական համագործակցության մասին է։ Այդ երկրների թվում է նաև Հայաստանը, որը ծրագիրն է միացել դեռևս 1994 թվականին։ ՆԱՏՕ–ում մեկնաբանել են նաև «Դաշինքի ընդլայնման եվրոպական կոմիտե» ՀԿ–ի ղեկավար Գյունտեր Ֆելինգերի հայտարարությունը, որով նա կոչ էր անում ՀՀ–ին միանալ դաշինքին։«Պարոն Ֆելինգերը պաշտոնապես կապ չունի ՆԱՏՕ–ի հետ։ Նա ՆԱՏՕ–ի աշխատակից չէ, նրա կարծիքներն ու տեսակետները նրա սեփականն են և չեն արտացոլում դաշինքի տեսակետը։ Իսկ «ՆԱՏՕ–ի ընդլայնման եվրոպական կոմիտե» ՀԿ–ն, անկախ անունից, կոմիտեի կամ դաշինքի մարմին չէ», – պարզաբանել է «Իզվեստիայի» զրուցակիցը։Սեպտեմբերի 6-ին ՀՀ ՊՆ–ն տեղեկացրեց, որ Հայաստանի և ԱՄՆ համատեղ Eagle Partner 2023 զորավարժությունները կանցկացվեն Հայաստանի տարածքում սեպտեմբերի 11-20-ը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ԱՄՆ–ի և Հայաստանի զորավարժությունների անցկացումը տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը չի նպաստում։ Նա հավելել էր, որ Ռուսաստանը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի իր գործառույթները, Մոսկվան շարունակում է նաև հետևողական և կառուցողական աշխատանք տանել ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/191/41/1914190_90:0:1510:1065_1920x0_80_0_0_0f56777291cf3aa135f2935e15f1d13b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նատօ, հայաստան, ռուսաստան
նատօ, հայաստան, ռուսաստան
Գործընկերներն իրենք են որոշում. ՆԱՏՕ–ի ներկայացուցիչը` ՀՀ-ի հետ համագործակցության մասին
11:14 13.09.2023 (Թարմացված է: 11:15 13.09.2023) Հյուսիսատլանտյան դաշինքը Հայաստանի հաշվին բլոկի ընդլայնման հնարավորությունը չի դիտարկում։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՆԱՏՕ–ի գործընկերներն ինքնուրույն պետք է որոշեն դաշինքի հետ համագործակցության մակարդակը։ Այս մասին «Իզվեստիային» ասել է կազմակերպության ներկայացուցիչը` մեկնաբանելով Հայաստանի հետ համագործակցությունը։
Նա հավելել է, որ ՆԱՏՕ–ում այժմ Հայաստանի հաշվին կազմակերպության ընդլայնման հնարավորությունը չեն դիտարկում, Երևանն էլ կազմակերպության անդամակցության հայտ չի ներկայացրել։
«Հայաստանից դաշինքին միանալու պաշտոնական հարցում չի ստացվել։ Դա խնդիր չէր մեր տեսանկյունից, քանի որ ռազմական դաշինքին միանալու ձգտում չունեցող գործընկեր երկրների հետ վաղեմի համագործակցություն կա», – ասել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչը։
Խոսքը երրորդ երկրների հետ Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական համագործակցության մասին է։ Այդ երկրների թվում է նաև Հայաստանը, որը ծրագիրն է միացել դեռևս 1994 թվականին։ ՆԱՏՕ–ում մեկնաբանել են նաև «Դաշինքի ընդլայնման եվրոպական կոմիտե» ՀԿ–ի ղեկավար Գյունտեր Ֆելինգերի հայտարարությունը, որով նա կոչ էր անում ՀՀ–ին միանալ դաշինքին։
«Պարոն Ֆելինգերը պաշտոնապես կապ չունի ՆԱՏՕ–ի հետ։ Նա ՆԱՏՕ–ի աշխատակից չէ, նրա կարծիքներն ու տեսակետները նրա սեփականն են և չեն արտացոլում դաշինքի տեսակետը։ Իսկ «ՆԱՏՕ–ի ընդլայնման եվրոպական կոմիտե» ՀԿ–ն, անկախ անունից, կոմիտեի կամ դաշինքի մարմին չէ», – պարզաբանել է «Իզվեստիայի» զրուցակիցը։
Նա ընդգծել է նաև, որ դաշինքի գործընկերները պետք է անձամբ որոշեն ՆԱՏՕ–ի հետ իրենց հարաբերությունների մակարդակը։
Սեպտեմբերի 6-ին ՀՀ ՊՆ–ն տեղեկացրեց, որ Հայաստանի և ԱՄՆ համատեղ Eagle Partner 2023 զորավարժությունները կանցկացվեն Հայաստանի տարածքում սեպտեմբերի 11-20-ը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ԱՄՆ–ի և Հայաստանի զորավարժությունների անցկացումը տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը չի նպաստում։ Նա հավելել էր, որ Ռուսաստանը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի իր գործառույթները, Մոսկվան շարունակում է նաև հետևողական և կառուցողական աշխատանք տանել ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ։