00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը մեդալ չվաստակեցին աշխարհի առաջնությունում

© Sputnik / Asatur YesayantsԴավիթ Հովհաննիսյան
Դավիթ Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2023
Դավիթ Հովհաննիսյան
Բաժանորդագրվել
Հակոբ Մկրտչյանը մրցումներն ավարտեց երկամարտի 368 կգ, իսկ Դավիթ Հովհաննիսյանը` 368 կգ արդյունքով։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 96 կգ քաշայինների մրցավեճում Հայաստանը ներկայացնող Հակոբ Մկրտչյանը զբաղեցրեց 6-րդ, իսկ Դավիթ Հովհաննիսյանը` 10-րդ տեղը։
Առաջին մոտեցման համար մեր մարզիկները տարբեր քաշեր էին պատվիրել։ Մկրտչյանը հստակ կատարեց` բարձրացնելով 164 կգ, իսկ Դավիթ Հովհաննիսյանը գլխավերևում պահեց 168 կգ կշռող ծանրաձողը։ Ցավոք, Մկրտչյանի հաջորդ երկու փորձերը անհաջող էին։ Մեր ծանրորդը չկարողացավ բարձրացնել 168 կգ–ը։ Նույնը նաև տեղի ունեցավ Դավիթ Հովհաննիսյանի հետ։ Երկրորդ և երրորդ մոտեցումները հայ ծանրամարտիկն անարդյունավետ ծախսեց 172 կգ քաշը բարձրացնելու վրա։
Պոկում վարժությունում Հակոբ Մկրտչյանի արդյունքը 12-րդն էր, իսկ Դավիթ Հովհաննիսյանը զբաղեցրեց 6-րդ տեղը։ Սա նշանակում էր, որ մեր ծանրամարտիկները դժվար թե կարողանային պայքարել մեդալների համար երկամարտում։
Հրում վարժությունում Հովհաննիսյանը երկրորդ մոտեցումով բարձրացրեց 200 կգ–ը, իսկ Հակոբ Մկրտչյանը երկու մոտեցում ծախսեց 208 կգ–ը բարձրացնելու վրա։ Մեր երկու ծանրորդների համար էլ շատ կարևոր էր երրորդ մոտեցումը, որով հնարավոր էր միջամտել մեդալների համար պայքարին։
212 կգ կշռող ծանրաձողին առաջինը մեր մարզիկներից մոտեցավ Դավիթը։ Մոտեցումն անհաջող էր։
Նա մրցումներն ավարտեց երկամարտի 368 կգ արդյունքով, ինչը 10-րդ արդյունքն էր երկամարտում։ Հակոբ Մկրտչյանը փոխեց պատվերն ու վա–բանկ գնաց մեդալ վաստակելու համար` պատվիրելով 216 կգ։ Ընդ որում` բարձրացնելու դեպքում Մկրտչյանը ոսկե մեդալ էր նվաճում հրում վարժությունում, բայց երկամարտում չէր հավակնում մրցանակային տեղի։ Բայց մեր ծանրորդը չկարողացավ ցանկալին իրականության վերածել ու երկամարտում զբաղեցրեց 6-րդ տեղը։
Անդրանիկ Կարապետյանը ծանրամարտի աշխարհի չեմպիոն է դարձել պոկում վարժությունում
Վաղը աշխարհի առաջնությունում մեդալների համար պայքարի մեջ կմտնեն 102 կգ քաշային կարգի ծանրորդները։ Հայաստանն այս քաշային կարգում կներկայացնեն Սամվել Գասպարյանն ու Գարիկ Կարապետյանը։
Հիշեցնենք` Հայաստանի հավաքականը մինչ օրս երկամարտում միայն մեկ մեդալ է վաստակել` 67 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի է արժանացել Գոռ Սահակյանը։ Մեր հավաքականի կազմում բրոնզե փոքր մեդալ է վաստակել Ռաֆիկ Հարությունյանը 81 կգ կարգում, և աշխարհի չեմպիոնի կոչումը, այսինքն` փոքր ոսկին պոկում վարժությունում նվաճել է 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը։
Լրահոս
0