00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Արթուր Խաչատրյան
Սահմանազատումն իրականում ՀՀ-ն մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է․ Արթուր Խաչատրյան
13:06
3 ր
Ռուբեն Ռուբինյան
Ձեր տրամաբանությամբ՝ սա ջունգլի է, ով որտեղ ուզում, այնտեղ կանգնում է․ Ռուբեն Ռուբինյան
13:10
2 ր
Արծվիկ Մինասյան
Եթե մեր դաշնակիցները ՌԴ-ն ու Իրանն են, ձերն էլ Թուրքիան ու Ադրբեջանն են․ Արծվիկ Մինասյան
13:12
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ կլինի, եթե Լաչինի միջանցքը վերաբացվի. փորձագետը թվարկում է սցենարները

© Photo : Screenshot / ArmenpressԼաչինչ միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետը
Լաչինչ միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետը - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2023
Լաչինչ միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետը
Բաժանորդագրվել
Քաղաքագետը չի բացառում, որ Լաչինի միջանցքը կվերաբացվի և կգործի Աղդամի երթուղուն զուգահեռ, սակայն Ադրբեջանն արհեստական խոչընդոտներ կստեղծի, որպեսզի նախընտրելի դառնա իրենց ճանապարհը։
Հնարավոր է, որ Լաչինի միջանցքը վերաբացվի և զուգահեռ գործեն երկու կապուղիները Լաչինով ու Ակնայով (Աղդամ), սակայն Ադրբեջանը անելու է ամեն ինչ, որպեսզի Ակնայի ճանապարհը, ի տարբերություն Լաչինի միջանցքի, առավելություն ու արտոնություններ ունենա` այդկերպ հասնելով իր նպատակին` ԼՂ հայերի «վերաինտեգրմանը»։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Գարիկ Քեռյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ռուսական Կարմիր խաչը սեպտեմբերի 12–ին Ակնայի ճանապարհով 15 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նույնը օրը հայտարարեց, որ Արցախի ու Ռուսաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում հնարավորինս սեղմ ժամկետում Լաչինի միջանցքը վերագործարկելու ուղղությամբ։ Ռուսական ու ամերիկյան կողմերը հույս ունեն, որ երթուղիները կբացվեն միաժամանակ։
Քաղաքագետը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ղարաբաղը համարվում է դե յուրե Ադրբեջանի տարածք, և եթե Աղդամով են բեռները մտնում այնտեղ, դա հավասարազոր է նույն մարզում բեռներ փոխադրելուն։
«Իրենց իրավունքով, իրենց օրենքով դա ներքին բեռնափոխադրում է, որը մաքսային, հարկային և սահմանային վերահսկողության չի ենթարկվելու։ Իսկ եթե Հայաստանից բեռներ է գնում Ղարաբաղ, դրանք պետք է անցնեն Լաչինի միջանցքով և Հակարիի անցակետով։ Դա այլ ռեժիմ է, նշանակում է այլ պետությունից բեռների մուտք և այլ պետության քաղաքացիների մուտք, որովհետև Ղարաբաղի քաղաքացիները չունեն ադրբեջանական անձնագիր, և իրենք որպես օտարերկրացիներ են մտնում»,–պարզաբանեց Քեռյանը։
Այսինքն` ստացվում է, որ Աղդամի միջանցքով բեռները շատ հանգիստ կտեղափոխվեն, առանց մաքսատուրքի և առանց հսկողության ու լրացուցիչ քաշքշուկի, իսկ Լաչինի միջանցքով գնացող բեռները և՛ ստուգումների կենթարկվեն, և՛ արհեստական խոչընդոտներ կստեղծվեն։
Քաղաքագետը չի բացառում, որ Ադրբեջանը հավելյալ արտոնություններ կտրամադրի Աղդամի ճանապարհով բեռնափոխադրումների համար և, բացի հումանիտար բեռից, ամեն ինչ կանի, որ Աղդամի ճանապարհով այլ բեռներ ևս տեղափոխվեն, որպեսզի երթուղին գործի։
«Ամեն ինչ սկսվում է առաջին ծիծեռնակից, սկզբում ռուսական հումանիտար մեքենայով կբերեն բեռներ, հետո մեկ ուրիշ ձևաչափով կլինի, հետո կամաց–կամաց կփոխվի, կդառնա սովորական ապրանքաշրջանառություն, գնալ–գալ, որը հենց Ադրբեջանի նպատակն է։ Ու իրենք վերաինտեգրումը հասկանում են դա` հետևյալ տրամաբանությամբ` վերցրեք մեր անձնագրերը, օգտվեք Ադրբեջանի քաղաքացիների բոլոր իրավունքներից, արտոնություններից, գնացեք–եկեք, կյանքը` ուրախ, ապրուստը` ձրի»,–ասաց նա։
Զուգահեռ, ըստ Քեռյանի, Բաքուն ամեն ինչ կանի, որ Լաչինի միջանցքը լինի ավելի դժվար բեռնափոխադրումների համար։
Ինչ վերաբերում է մարդկանց տեղաշարժին, ապա քաղաքագետի խոսքով` դա կշարունակի վտանգավոր լինել Արցախից Լաչինի միջանցքով դուրս եկող մարդկանց համար, որոնց կարող են նորից տարբեր մեղադրանքներով ձերբակալել։
«Թե ինչպես մարդիկ կգնան–կգան, և արդյոք Լաչինի միջանցքում կմեղմացվի ռեժիմը, չեմ կարող ասել»,–նշեց մեր զրուցակիցը։
Այնուամենայնիվ, ելնելով ներկա իրողություններից` Քեռյանը կարծում է, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանը քայլ–քայլ կհասնի իր նպատակին, եթե նրան հաջողվի երկու առավել կարևոր խնդիր լուծել, առաջինը` լուծարել ղարաբաղյան կառավարման մարմինները, հայկական ադմինիստրացիան, և երկրորդ` Ղարաբաղի ՊԲ–ն։ Առայժմ սա Ադրբեջանի հանգուցային խնդիրն է։
Նրա խոսքով` Ադրբեջանը հիմա փորձում է վերացնել Արցախի չճանաչված պետություն լինելու կարգավիճակը, որը կարծես հաջողվում է նրան։
«2020 թվականի պարտությունից ու Պրահայի, Բրյուսելի և Վաշինգտոնի հանդիպումներից հետո Ադրբեջանն ըստ էության հասել է մի շատ կարևոր նվաճման` միջազգային դերակատարները կարծես այլևս չեն ուզում Ղարաբաղը դիտել որպես չճանաչված պետություն և հակամարտությունը տեղափոխում են փոքրամասնության իրավունքների պաշտպանության հարթություն։ Սակայն քանի դեռ ԼՂ–ն ունի Պաշտպանության բանակ և կառավարման մարմիններ, չճանաչված պետության կարգավիճակը կարող է պահպանել»,–հավելեց փորձագետը։
Նա ընդգծեց, որ այսօր աշխարհում կան մի քանի տասնյակ չճանաչված պետություններ, որոնք մի շարք իրավունքներից են օգտվում հենց պետություններին հավասար։
Լրահոս
0