https://armeniasputnik.am/20230913/vracakan-hamaranishvov-avtvomeqenaji-hh-qaghaqaci-varvordy-petq-e-hark-vtshari-pashinjan-65761965.html
Վրացական համարանիշով ավտոմեքենայի ՀՀ քաղաքացի վարորդը պետք է հարկ վճարի. Փաշինյան
Վրացական համարանիշով ավտոմեքենայի ՀՀ քաղաքացի վարորդը պետք է հարկ վճարի. Փաշինյան
ՀՀ վարչապետը կարծում է, որ ամեն մարդ պետք է վարի այն ավտոմեքենան, որն իր հնարավորությունների սահմաններում է։ 13.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-13T17:44+0400
2023-09-13T17:44+0400
2023-09-13T17:44+0400
նիկոլ փաշինյան
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
ավտոմեքենա
վրաստանի հանրապետություն
հարկեր
աժ (ազգային ժողով)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1087/89/10878979_0:84:1601:984_1920x0_80_0_0_51170cf5db9b2ef442fd12a2867ecbb3.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների մաքսազերծման գնի չափով մարդը երբեմն գումար է գրավ դնում, որպեսզի կարողանա այդ մեքենան վարի ՀՀ–ում։ ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՊԵԿ–ի կողմից շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որով առաջարկվում է Վրաստանում գրանցված մեքենաները Հայաստանում շահագործելու համար առանձին վճարում անել, այսպես ասած, գրավ վճարել։ Մինչ այժմ ՀՀ քաղաքացիները Վրաստանում գնած ավտոմեքենան չէին մաքսազերծում, և այն անարգել շահագործում էին ՀՀ տարածքում։Նրա հարցին պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ասելով. «Մենք մեծագույն հարգանք ունենք վրացական ամեն ինչի, այդ թվում` վրացական պետհամարանիշների նկատմամբ։ Խոսքն այստեղ վերաբերում է ՀՀ նկատմամբ հարկային պարտավորությունները չկատարելուն, այլ ոչ թե վրացական պետհամարանիշներ ունենալուն։ Մարդ պետք է վարի այն ավտոմեքենան, որն իր հնարավորությունների սահմաններում է»,– կարծում է վարչապետը։Ըստ նրա` Վրաստանի քաղաքացիները կարող են վրացական պետհամարանիշներով ՀՀ օրենսդրությամբ կարգավորվող սահմաններում մուտք գործել երկիր ու վարել մեքենան։ Այս դեպքում ՀՀ կառավարությունը կստուգի տվյալ վարորդի` Վրաստանի քաղաքացի լինելու հանգամանքը։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1087/89/10878979_88:0:1511:1067_1920x0_80_0_0_e7392301d164e0a4f81d0dcdc6cd98eb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նիկոլ փաշինյան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), ավտոմեքենա, վրաստանի հանրապետություն, հարկեր, աժ (ազգային ժողով)
նիկոլ փաշինյան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), ավտոմեքենա, վրաստանի հանրապետություն, հարկեր, աժ (ազգային ժողով)
Վրացական համարանիշով ավտոմեքենայի ՀՀ քաղաքացի վարորդը պետք է հարկ վճարի. Փաշինյան
ՀՀ վարչապետը կարծում է, որ ամեն մարդ պետք է վարի այն ավտոմեքենան, որն իր հնարավորությունների սահմաններում է։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների մաքսազերծման գնի չափով մարդը երբեմն գումար է գրավ դնում, որպեսզի կարողանա այդ մեքենան վարի ՀՀ–ում։ ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ՊԵԿ–ի կողմից շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որով առաջարկվում է Վրաստանում գրանցված մեքենաները Հայաստանում շահագործելու համար առանձին վճարում անել, այսպես ասած, գրավ վճարել։ Մինչ այժմ ՀՀ քաղաքացիները Վրաստանում գնած ավտոմեքենան չէին մաքսազերծում, և այն անարգել շահագործում էին ՀՀ տարածքում։
«Երբեմն գրավադրվող գումարն ավելի մեծ է լինում, քան բուն ավտոմեքենայի գինը։ ՀՀ ՊԵԿ նախաձեռնությունը, ճիշտ է, ոլորտը կարգավորում է, սակայն բազմաթիվ հիմնախնդիրներ է նաև պարունակում»,– հայտարարեց պատգամավորը։
Նրա հարցին պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ասելով. «Մենք մեծագույն հարգանք ունենք վրացական ամեն ինչի, այդ թվում` վրացական պետհամարանիշների նկատմամբ։ Խոսքն այստեղ վերաբերում է ՀՀ նկատմամբ հարկային պարտավորությունները չկատարելուն, այլ ոչ թե վրացական պետհամարանիշներ ունենալուն։ Մարդ պետք է վարի այն ավտոմեքենան, որն իր հնարավորությունների սահմաններում է»,– կարծում է վարչապետը։
Ըստ նրա` Վրաստանի քաղաքացիները կարող են վրացական պետհամարանիշներով ՀՀ օրենսդրությամբ կարգավորվող սահմաններում մուտք գործել երկիր ու վարել մեքենան։ Այս դեպքում ՀՀ կառավարությունը կստուգի տվյալ վարորդի` Վրաստանի քաղաքացի լինելու հանգամանքը։