https://armeniasputnik.am/20230914/adrbejany-sharunakum-e-hajastani-petakan-sahmani-erkajnqvov-zvorqeri-teghasharzhy-pashinjan-65782111.html
Ադրբեջանը շարունակում է Հայաստանի պետական սահմանի երկայնքով զորքերի տեղաշարժը. Փաշինյան
Ադրբեջանը շարունակում է Հայաստանի պետական սահմանի երկայնքով զորքերի տեղաշարժը. Փաշինյան
ՀՀ վարչապետը խոսեց Արցախի մասին` նշելով, որ հումանիտար ճգնաժամը մեղմելու բանակցություններում լիարժեք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները։ 14.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-14T11:20+0400
2023-09-14T11:20+0400
2023-09-14T12:27+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
արցախ
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2086/05/20860544_0:0:1601:901_1920x0_80_0_0_24045af228aaa40afec7803d6efb067e.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Իրադրությունը Հայաստան–Ադրբեջանի սահմանի երկայնքով շարունակում է լարված մնալ, Ադրբեջանը շարունակում է զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով։ Այսօր կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա անդրադարձավ Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամին` իրավիճակը ծայրահեղ ծանր անվանելով։Կառավարության ղեկավարը նաև տեղեկացրեց, որ բեռների մեկ ուրիշ` ավելի մեծ խմբաքանակ էլ մերձակայքում է։Միջազգային հանրությունը շարունակում է իր կոչերը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու համար։ Փաշինյանը նշեց, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերը հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ և հետագա մատակարարումները ապահովելու համար։ Նա ընդգծեց, որ այս բանակցություններում և քննարկումներում լիարժեք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները։«Պետք է հուսալ, որ Բաքու–Ստեփանակերտ երկխոսության վստահելի միջազգային մեխանիզմ կստեղծվի»,– շեշտեց Փաշինյանը։Պաշտոնական Երևանը Ստեփանակերտին խրախուսում և քաջալերում է ներգրավվել նման երկխոսության մեջ։Նա հավելեց, որ հայկական կողմը ստացել է ադրբեջանական կողմից խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր մեկնաբանությունները։ Հիմա հայկական կողմն աշխատում է ներկայացված առաջարկի ուղղությամբ, ողջամիտ ժամկետում մեր մեկնաբանությունները կներկայացվեն։Ըստ նրա` նաև այս իմաստով հրատապ է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարումը, ինչի ուղղությամբ շարունակելու են ձեռնարկել անհրաժեշտ քայլերը։Հիշեցնենք` ռուսական Կարմիր խաչը սեպտեմբերի 12–ին 15 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Հումանիտար բեռը (ալյուր, շաքար, ձավար, մակարոն և պահպանման երկար ժամկետ ունեցող այլ մթերք, անձնական հիգիենայի և անկողնային պարագաներ) Արցախի իշխանության թույլտվությամբ Ասկերան քաղաքով մուտք է գործել Արցախի Հանրապետություն:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2086/05/20860544_0:0:1435:1076_1920x0_80_0_0_3ee9e648dfa621c7d2e4cb5555eb7018.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, արցախ, ադրբեջան
հայաստան, նիկոլ փաշինյան, արցախ, ադրբեջան
Ադրբեջանը շարունակում է Հայաստանի պետական սահմանի երկայնքով զորքերի տեղաշարժը. Փաշինյան
11:20 14.09.2023 (Թարմացված է: 12:27 14.09.2023) ՀՀ վարչապետը խոսեց Արցախի մասին` նշելով, որ հումանիտար ճգնաժամը մեղմելու բանակցություններում լիարժեք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Իրադրությունը Հայաստան–Ադրբեջանի սահմանի երկայնքով շարունակում է լարված մնալ, Ադրբեջանը շարունակում է զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով։ Այսօր կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա անդրադարձավ Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամին` իրավիճակը ծայրահեղ ծանր անվանելով։
«Նախորդ օրն Ասկերանով մուտք գործած մեկ բեռնատար ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ։ Հայաստանի և Ֆրանսիայի ուղարկած հումանիտար բեռների մի մասը` 22 բեռնատարներով, Լաչինի միջանցքից ոչ հեռու` Կոռնիձորի մոտ, շարունակում է Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորության սպասել»,– հիշեցրեց վարչապետը։
Կառավարության ղեկավարը նաև տեղեկացրեց, որ բեռների մեկ ուրիշ` ավելի մեծ խմբաքանակ էլ մերձակայքում է։
Միջազգային հանրությունը շարունակում է իր կոչերը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու համար։ Փաշինյանը նշեց, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերը հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ և հետագա մատակարարումները ապահովելու համար։ Նա ընդգծեց, որ այս բանակցություններում և քննարկումներում լիարժեք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները։
«Պետք է հուսալ, որ Բաքու–Ստեփանակերտ երկխոսության վստահելի միջազգային մեխանիզմ կստեղծվի»,– շեշտեց Փաշինյանը։
Պաշտոնական Երևանը Ստեփանակերտին խրախուսում և քաջալերում է ներգրավվել նման երկխոսության մեջ։
Նա հավելեց, որ հայկական կողմը ստացել է ադրբեջանական կողմից խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր մեկնաբանությունները։ Հիմա հայկական կողմն աշխատում է ներկայացված առաջարկի ուղղությամբ, ողջամիտ ժամկետում մեր մեկնաբանությունները կներկայացվեն։
«Խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի, այն միակ լուծումն է, որ երաշխավորում է մեր երկրների ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, ինչն անհրաժեշտ և ֆունդամենտալ պայման է բնականոն զարգացման և առաջընթացի համար»,– ընդգծեց գործադիր մարմնի ղեկավարը։
Ըստ նրա` նաև այս իմաստով հրատապ է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարումը, ինչի ուղղությամբ շարունակելու են ձեռնարկել անհրաժեշտ քայլերը։
Հիշեցնենք`
ռուսական Կարմիր խաչը սեպտեմբերի 12–ին 15 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Հումանիտար բեռը (ալյուր, շաքար, ձավար, մակարոն և պահպանման երկար ժամկետ ունեցող այլ մթերք, անձնական հիգիենայի և անկողնային պարագաներ) Արցախի իշխանության թույլտվությամբ Ասկերան քաղաքով մուտք է գործել Արցախի Հանրապետություն: