ՀՀ–ն հավանություն տվեց ԱՊՀ-ում փողերի լվացման ռիսկերի գնահատման կենտրոնի ստեղծմանը

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցԱՊՀ երկրների դրոշներ
ԱՊՀ երկրների դրոշներ - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2023
ԱՊՀ երկրների դրոշներ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կենտրոնի տեխնիկական, կազմակերպչական և տեղեկատվական ապահովումը կիրականացվի Ռուսաստանի Դաշնության Ֆինանսական մոնիտորինգի դաշնային ծառայության կողմից:
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը հաստատեց հանցավոր ճանապարհով ստացված միջոցների օրինականացման (լվացման) և ահաբեկչության դեմ պայքարի համար ԱՊՀ–ում ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն ստեղծելու մասին համաձայնագրին։
Համաձայնագիրը մշակվել է Անկախ երկրների համագործակցության անդամ երկրների ֆինանսական հետախուզության մարմինների ղեկավարների խորհրդի կողմից:
«Համաձայնագրի նպատակն է ԱՊՀ անդամ պետությունների միջև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում համագործակցության խթանումը, ռիսկերի անդրազգային գնահատման ապահովումը, միջև տեղեկատվական համագործակցության արդյունավետության մակարդակի բարելավումը»,– ասված է համաձայնագրի հիմնավորման մեջ:
Գեներալ Սուրովիկինը նշանակվել է ԱՊՀ ՀՕՊ հարցերով համակարգող կոմիտեի ղեկավար․ EADaily
Նշվում է, որ համաձայնագրի շրջանակում ստացված տեղեկությունները չեն կարող փոխանցվել երրորդ անձանց` առանց տեղեկությունները ներկայացնող կողմի համաձայնության:
Կենտրոնի տեխնիկական, կազմակերպչական և տեղեկատվական ապահովումը կիրականացվի Ռուսաստանի Դաշնության Ֆինանսական մոնիտորինգի դաշնային ծառայության կողմից:
ՌԴ-ն պետք է վերանայի իր քաղաքականությունը Հայաստանի և ամբողջ ԱՊՀ-ի նկատմամբ. Կրիվոպուսկով
Լրահոս
0