Հայաստանն առաջատար է. ՀՆԱ-ի աճը ԵԱՏՄ երկրներում

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի տնտեսությունը շարունակում է երկնիշ աճ գրանցել, ճիշտ է՝ հիմնված ոչ թե արդյունաբերության, այլ առևտրի և ծառայությունների վրա։
ԵԱՏՄ համախառն ՀՆԱ-ն 2023 թվականի առաջին կիսամյակում կրճատվել է 0,5%-ով։ Հասկանալի պատճառներով դրա վրա ազդել է ռուսական տնտեսության 0,9 տոկոսով անկումը։ Այդ մասին են վկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրական տվյալները։
2022 թվականին՝ ռուս–ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո, Ռուսաստանի ՀՆԱ-ի տվյալներն ավելի բարձր են եղել, քան ենթադրվում էր` 2022 թվականի առաջին կիսամյակում աճը կազմել է 1,6 տոկոս։ Տարվա արդյունքներով Ռուսաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 2,1 տոկոսով։ Այնուամենայնիվ, անկումը սպասվածից շատ ավելի ցածր է եղել (2022-ի ապրիլին Համաշխարհային բանկը տարվա արդյունքներով կանխատեսում էր 11,2% անկում)։ Հակամարտության հետ կապված պատժամիջոցների հետևանքով ՀՆԱ-ն կրճատվել է նաև Բելառուսում։
2023–ի 1–ին կեսում ԵԱՏՄ–ի և ԲՐԻԿՍ–ի երկրները 150 մլրդ դոլարի առևտուր են արել. Մյասնիկովիչ
Աճի տեմպերով առաջատարը Հայաստանն է. 2022 թվականի առաջին կիսամյակում երկրի տնտեսությունն աճել է 10,5%- ով, իսկ տարեկան կտրվածքով՝ 14,2%-ով։
Արագ աճը շարունակվել է նաև 2023 թվականին, քանի որ չի դադարել միջին և երկարաժամկետ բնակության համար ՀՀ ժամանող օտարերկրյա քաղաքացիների (Ռուսաստանից և այլ երկրներից) ներհոսքը։ Այսպես` այս տարվա առաջին կիսամյակում աճը կազմել է 11,2 տոկոս։ Ռելոկանտների ներհոսք է նկատվում նաև Ղազախստանում, սակայն Հայաստանի փոքր տնտեսության վրա նրանց ազդեցությունն ավելի ակնհայտ է։ Բոլոր դրական կողմերով հանդերձ` նման աճը այնքան էլ կայուն չէ, քանի որ հիմնված է առևտրի և ծառայությունների, ոչ թե մշակող արդյունաբերության վրա։
ԵԱՏՄ–ում ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժինը 2022–ին գերազանցել է 80 %–ը․ Գլազև
Լրահոս
0