https://armeniasputnik.am/20230914/hhn-shurj-3-angam-avelacrel-e-depi-eatm-artahanumy-hna-i-atshy-miutjan-erkrnerum-65745267.html
Հայաստանն առաջատար է. ՀՆԱ-ի աճը ԵԱՏՄ երկրներում
Հայաստանն առաջատար է. ՀՆԱ-ի աճը ԵԱՏՄ երկրներում
Հայաստանի տնտեսությունը շարունակում է երկնիշ աճ գրանցել, ճիշտ է՝ հիմնված ոչ թե արդյունաբերության, այլ առևտրի և ծառայությունների վրա։ 14.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-14T18:12+0400
2023-09-14T18:12+0400
2023-09-14T20:32+0400
ինֆոգրաֆիկա
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հնա (համախառը ներքին արդյունք)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/0d/65744482_0:0:1411:793_1920x0_80_0_0_e4143df1d69f0983fb025e960c2f9c63.png
ԵԱՏՄ համախառն ՀՆԱ-ն 2023 թվականի առաջին կիսամյակում կրճատվել է 0,5%-ով։ Հասկանալի պատճառներով դրա վրա ազդել է ռուսական տնտեսության 0,9 տոկոսով անկումը։ Այդ մասին են վկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրական տվյալները։2022 թվականին՝ ռուս–ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո, Ռուսաստանի ՀՆԱ-ի տվյալներն ավելի բարձր են եղել, քան ենթադրվում էր` 2022 թվականի առաջին կիսամյակում աճը կազմել է 1,6 տոկոս։ Տարվա արդյունքներով Ռուսաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 2,1 տոկոսով։ Այնուամենայնիվ, անկումը սպասվածից շատ ավելի ցածր է եղել (2022-ի ապրիլին Համաշխարհային բանկը տարվա արդյունքներով կանխատեսում էր 11,2% անկում)։ Հակամարտության հետ կապված պատժամիջոցների հետևանքով ՀՆԱ-ն կրճատվել է նաև Բելառուսում։2023–ի 1–ին կեսում ԵԱՏՄ–ի և ԲՐԻԿՍ–ի երկրները 150 մլրդ դոլարի առևտուր են արել. ՄյասնիկովիչԱճի տեմպերով առաջատարը Հայաստանն է. 2022 թվականի առաջին կիսամյակում երկրի տնտեսությունն աճել է 10,5%- ով, իսկ տարեկան կտրվածքով՝ 14,2%-ով։Արագ աճը շարունակվել է նաև 2023 թվականին, քանի որ չի դադարել միջին և երկարաժամկետ բնակության համար ՀՀ ժամանող օտարերկրյա քաղաքացիների (Ռուսաստանից և այլ երկրներից) ներհոսքը։ Այսպես` այս տարվա առաջին կիսամյակում աճը կազմել է 11,2 տոկոս։ Ռելոկանտների ներհոսք է նկատվում նաև Ղազախստանում, սակայն Հայաստանի փոքր տնտեսության վրա նրանց ազդեցությունն ավելի ակնհայտ է։ Բոլոր դրական կողմերով հանդերձ` նման աճը այնքան էլ կայուն չէ, քանի որ հիմնված է առևտրի և ծառայությունների, ոչ թե մշակող արդյունաբերության վրա։ԵԱՏՄ–ում ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժինը 2022–ին գերազանցել է 80 %–ը․ Գլազև
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/0d/65744482_99:0:1300:901_1920x0_80_0_0_d62133571bbdbc2924b99fa796409247.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ինֆոգրաֆիկա, инфографика, հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան-ռուսաստան համագործակցություն, հնա (համախառը ներքին արդյունք)
ինֆոգրաֆիկա, инфографика, հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան-ռուսաստան համագործակցություն, հնա (համախառը ներքին արդյունք)
Հայաստանն առաջատար է. ՀՆԱ-ի աճը ԵԱՏՄ երկրներում
18:12 14.09.2023 (Թարմացված է: 20:32 14.09.2023) Հայաստանի տնտեսությունը շարունակում է երկնիշ աճ գրանցել, ճիշտ է՝ հիմնված ոչ թե արդյունաբերության, այլ առևտրի և ծառայությունների վրա։
ԵԱՏՄ համախառն ՀՆԱ-ն 2023 թվականի առաջին կիսամյակում կրճատվել է 0,5%-ով։ Հասկանալի պատճառներով դրա վրա ազդել է ռուսական տնտեսության 0,9 տոկոսով անկումը։ Այդ մասին են վկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրական տվյալները։
2022 թվականին՝ ռուս–ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո, Ռուսաստանի ՀՆԱ-ի տվյալներն ավելի բարձր են եղել, քան ենթադրվում էր` 2022 թվականի առաջին կիսամյակում աճը կազմել է 1,6 տոկոս։ Տարվա արդյունքներով Ռուսաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 2,1 տոկոսով։ Այնուամենայնիվ, անկումը սպասվածից շատ ավելի ցածր է եղել (2022-ի ապրիլին Համաշխարհային բանկը տարվա արդյունքներով կանխատեսում էր 11,2% անկում)։ Հակամարտության հետ կապված պատժամիջոցների հետևանքով ՀՆԱ-ն կրճատվել է նաև Բելառուսում։
Աճի տեմպերով առաջատարը Հայաստանն է. 2022 թվականի առաջին կիսամյակում երկրի տնտեսությունն աճել է 10,5%- ով, իսկ տարեկան կտրվածքով՝ 14,2%-ով։
Արագ աճը շարունակվել է նաև 2023 թվականին, քանի որ չի դադարել միջին և երկարաժամկետ բնակության համար ՀՀ ժամանող օտարերկրյա քաղաքացիների (Ռուսաստանից և այլ երկրներից) ներհոսքը։ Այսպես` այս տարվա առաջին կիսամյակում աճը կազմել է 11,2 տոկոս։ Ռելոկանտների ներհոսք է նկատվում նաև Ղազախստանում, սակայն Հայաստանի փոքր տնտեսության վրա նրանց ազդեցությունն ավելի ակնհայտ է։ Բոլոր դրական կողմերով հանդերձ` նման աճը այնքան էլ կայուն չէ, քանի որ հիմնված է առևտրի և ծառայությունների, ոչ թե մշակող արդյունաբերության վրա։