00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչի՞ կարող են հանգեցնել հայ-ամերիկյան զորավարժությունները

© Photo : ՀՀ ՊՆ/MoD of ArmeniaՀայ-ամերիկյան զորավարժություններ
Հայ-ամերիկյան զորավարժություններ - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2023
Հայ-ամերիկյան զորավարժություններ
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությունը մոլորակի ցանկացած կետում գործնականում ապակայունացում, հակամարտություններ և աղետներ է երաշխավորում տեղի բնակչությանը: Ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոն անդրադարձել է հայ-ամերիկյան «Eagle Partner 2023» զորավարժություններին։
ԱՄՆ բանակի և հայկական բանակի «Eagle Partner» համատեղ զորավարժություններն անցկացվում են սեպտեմբերի 11-20-ը Երևանից 15 կմ հեռավորության վրա՝ ԱՄՆ աջակցությամբ 2022 թվականին արդիականացված «Զառ» ուսումնական կենտրոնում, ինչպես նաև Արարատյան դաշտում՝ Արմավիր քաղաքի մոտակայքում։ Հայտարարագրվել է 175 հայ զինծառայող, ԱՄՆ բանակի 101-րդ օդադեսանտային դիվիզիայի և Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի 85 զինծառայող: Եվ սա միայն այսբերգի տեսանելի մասն է։
Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության՝ զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար: «Զառը» ՀՀ ՊՆ 12-րդ խաղաղապահ բրիգադի հիմնական հենակետն է: Ավելի վաղ խաղաղապահ ուժերի գործադրման աշխարհագրական կետեր են դարձել Կոսովոն, Աֆղանստանը, Իրաքը, որտեղ հայ զինծառայողները 2004-2021 թվականներին առաջադրանքներ են կատարել ՆԱՏՕ-ի հովանու ներքո:
Գործընկերներն իրենք են որոշում. ՆԱՏՕ–ի ներկայացուցիչը` ՀՀ-ի հետ համագործակցության մասին
«Eagle Partner 2023» ձևաչափով փոխգործակցությունը հատկապես տարօրինակ է թվում այն բանից հետո, երբ Հայաստանը հրաժարվեց մասնակցել 2022-2023 թվականների ՀԱՊԿ զորավարժություններին։ Հայաստանի և ԱՄՆ-ի զորավարժություններն ըստ էության դեմարշ են Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի դեմ։ Բնականաբար, «ԱՄՆ-ի հետ զորավարժություններ անցկացնելու որոշումը Հայաստանի սուվերեն որոշումն է»։ Եվ այնուամենայնիվ, «Eagle Partner»-ը մեծ հավանականությամբ կապակայունացնի, ոչ թե կկայունացնի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որը Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի մաս 1991 թվականի սահմաններում և վերջնականապես «բաց չի թողել»։
Գրեթե ամեն օր Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրում են սահմանամերձ տարածքները գնդակոծելու մեջ։ Մոսկվայի, Երևանի և Բաքվի (2020թ.) եռակողմ պայմանավորվածությունների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղապահ առաջադրանքներ է իրականացնում ռուսական զորախումբը: Հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է 30 դիտակետում և պարեկության մի քանի երթուղիներով:
Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունն այսօր (մինչև 2044 թվականը) հուսալիորեն ապահովում են ՌԴ ՊՆ 102-րդ ռազմակայանի մասնագետները և ՌԴ ԱԴԾ սահմանապահները:
Հայաստանին մենք վերաբերվում ենք որպես դաշնակցի. ՌԴ փոխվարչապետ
Պենտագոնի հետ ինչ -որ այլընտրանքային «խաղաղապահ» դաշինք ստեղծելու հայկական փորձերը ոչ արդյունավետ են. ՆԱՏՕ-ն ամենուր միայն դժբախտություններ ու պատերազմներ է բերում։ Ավելին` Հարավային Կովկասում զինված հակամարտությունն անհրաժեշտ է և ձեռնտու Միացյալ Նահանգներին՝ որպես Ռուսաստանի հետ պրոքսի պատերազմի ընդլայնման և «գերիշխանության» վերականգնման գործիք։

Խաղաղապահներ և աղետաբերներ

Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմը կարող են կանխել միայն Ռուսաստանն ու Իրանը, որոնք շահագրգռված չեն Հարավային Կովկասի ապակայունացմամբ և սահմանների վերաձևումով: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 12-ին հիշեցրել է, որ Ռուսաստանը տասնամյակներ շարունակ առաջարկել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման իր տարբերակները: Եվ շատ բան է կարողացել անել մարտական գործողությունները դադարեցնելու համար: Երևանը «դիստանցիա» է պահում, բայց ՌԴ-ն ու Հայաստանը մնում են դաշնակիցներ։
Հակառակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատկերացումների՝ Ռուսաստանը ոչ մի տեղ չի գնում և, ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, շարունակում է հետևողականորեն շատ կարևոր դեր խաղալ իրավիճակի կայունացման գործում:
ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «խաղաղապահությունն» այս տարածաշրջանում անթույլատրելի է և վտանգավոր։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ ընդգծել է. «Մենք ոչ մի լավ բան չենք տեսնում այն բանում, որ ՆԱՏՕ-ի անդամ ագրեսիվ երկիրը փորձում է Անդրկովկաս ներթափանցել։ Ես չեմ կարծում, որ դա ինչ-որ մեկի համար լավ է, այդ թվում՝ հենց Հայաստանի»։
Ռուսաստանի դեմ դեմարշ իրականացնելը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ. Աբրահամյան
Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանին սեպտեմբերի 8-ին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ և կոշտ բողոք հայտնել Հայաստանի կողմից նացիստական Կիևի ռեժիմին մարդասիրական օգնության փոխանցումից, Երևանի մի շարք այլ ոչ բարեկամական քայլերից հետո: Ավելի վաղ Հայաստանի վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, պաշտոնական այց էր կատարել Կիև: Երևանը հետ է կանչել ՀԱՊԿ-ում իր մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իտալական «La Repubblica» թերթին տված հարցազրույցում ասել է. «Անվտանգության հարցերում Ռուսաստանից կախվածություն ունենալը ռազմավարական սխալ էր»: Նման գործողություններն անհամատեղելի են Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի կարգավիճակի հետ։ Հռոմի ստատուտի վավերացման մասին էլ չխոսենք:
Մյուս կողմից` Երևանի բազմամյա մերձեցումն Արևմուտքի հետ ու 1994 թվականից ի վեր Հայաստանի (ՀԱՊԿ անդամ) զինված ուժերի ակտիվ փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ արդյունք չտվեցին։ Վաշինգտոնը մտադիր չէ Երևանին զենք մատակարարել անվճար կամ վարկերի դիմաց (ինչպես դա անում է Մոսկվան)։ Դաշինքը չի դիտարկում Հայաստանի հաշվին ընդլայնվելու հնարավորությունը։
Ինչո՞վ էին լցված ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության երեք տասնամյակները։
Ռազմաքաղաքական միֆերով, դաշինքի հանգիստ էքսպանսիայով, «թեժ կետերում» ԱՄՆ շահերի սպասարկմամբ։
1994 թվականին Հայաստանը միացավ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին:
2005 թվականին Հայաստանն ու դաշինքը ստորագրեցին անհատական գործընկերության գործողությունների առաջին ծրագիրը, և ՀՀ պատվիրակությունը սկսեց մասնակցել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջաններին:
2008 թվականից Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմական ռազմական կրթության կատարելագործման ծրագրին (DEEP), որն օգնում է բարեփոխել ՀՀ ռազմական ուսումնական հաստատությունները:
2009-2021 թվականներին Հայաստանը մասնակցում է դաշինքի ռազմական գործողություններին Կոսովոյում, Աֆղանստանում, Իրաքում։ Դժվար է դրանք խաղաղապահ անվանել։
ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժությունները անցած երկուշաբթի չեն սկսվել։ 2010 թվականին ՀՀ Արզնի քաղաքում տեղի է ունեցել դաշինքի առաջին զորավարժությունը: 2018-ին հայկական ստորաբաժանումները Վրաստանում մասնակցել են ՆԱՏՕ-ի «Noble Partner» զորավարժություններին։ 2021 թվականին ծրագրված էր, որ Հայաստանը պետք է մասնակցի ԱՄՆ բանակի «Defender Europe 2021 զորավարժություններին, բայց չստացվեց։ Հետո 2022-ին ՀՀ զինծառայողներն ամրապնդեցին փոխգործակցությունը Գերմանիայի տարածքում ԱՄՆ ցամաքային զորքերի հետ։ Իսկ 2023 թվականին Պենտագոնը տեղեկացրեց ԱՄՆ հովանու ներքո անցկացվող երեք զորավարժությունների մասին՝ KFOR, «Saber Junction» և «Defender 2023», որոնց պետք է մասնակցի Հայաստանը։ Թերևս ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի դեմ սանձազերծված պրոքսի պատերազմի պայմաններում այս ամենը շատ է ՀԱՊԿ անդամի համար։
Միացյալ Նահանգները ձգտում է հակառուսական «երկրորդ ճակատ» բացել Հարավային Կովկասում, և դրա համար պատրաստ է Երևանի մերձակայքում համատեղ ռազմական խաղեր կազմակերպել, որոնք շոյում են Հայաստանի ղեկավարության ինքնասիրությունը։ Իսկ հետո՞: Ուկրաինան մի անգամ փորձեց «դեպի արևմուտք շրջադարձ» անել։ Ու սա սպառնալիք չէ, այլ օրինաչափությունների, միտումների և փաստերի արձանագրում։
Զուտ տեսականորեն Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ռազմական հատուկ գործողությունն ավելի իրատեսական է թվում, քան Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից արագ դուրս գալը և ՆԱՏՕ-ին անդամակցելը՝ սահմաններին «պահակախմբի փոփոխության» համար։
Լրահոս
0