Կրեմլում մտահոգված են, որ Բաքվի և Երևանի միջև լարվածությունը չի նվազում. Պեսկով

© Sputnik / Сергей ГунеевՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2023
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Բաքվի և Երևանի հետ շփումները շարունակվում են:
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Կրեմլում մտահոգված են, որ Բաքվի և Երևանի միջև լարվածությունը չի նվազում, իսկ որոշ հատվածներում լարվածության աճի միտում կա: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին ասել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք մտահոգված ենք, որ լարվածությունը չի նվազում և նույնիսկ որոշ հատվածներում լարվածության աճի միտում կա»,– լրագրողներին ասել Է Պեսկովը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ անվտանգության հուսալի երաշխավոր: Պեսկովը հավելել է, որ Բաքվի և Երևանի հետ շփումները շարունակվում են:
«Մենք երկու կողմերին զսպվածության և եռակողմ այն երկու փաստաթղթերը գործողության մեջ դնելու կոչ ենք անում, որոնք ստորագրվել են երկու տարի առաջ։ Իհարկե, այս դեպքում պետք է հաշվի առնել այն նոր իրողությունները, որոնք ի հայտ են եկել այդ ժամանակից ի վեր»,– նշել է նա:
Նշենք, որ եռակողմ համաձայնագրերը դրանք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններն են:
Լրահոս
0