Մարոկկոյում երկրաշարժի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվել է մոտ 50 000 տուն

© AFP 2023 / FADEL SENNAԵրկրաշարժի հետևանքները Մարոկկոյում
Երկրաշարժի հետևանքները Մարոկկոյում - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2023
Երկրաշարժի հետևանքները Մարոկկոյում
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գործակալության տվյալներով` այսօր Ռաբաթի թագավորական պալատում տեղի է ունեցել խորհրդակցություն` երկրաշարժից տուժածներին բնակարաններով ապահովելու ծրագրի շուրջ։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվել է մոտ 50 հազար տուն, հայտնում Է ՌԻԱ Նովոստին` հղում անելով MAP գործակալությանը։
Գործակալության տվյալներով այսօր Ռաբաթի թագավորական պալատում տեղի է ունեցել խորհրդակցություն` երկրաշարժից տուժածներին բնակարաններով ապահովելու ծրագրի շուրջ, որը վարել է Մուհամեդ VI թագավորը։
Նշվում է, որ երկրաշարժից տուժած հինգ շրջաններում ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել է մոտ 50 հազար բնակելի շենք։ Գործակալության տվյալներով՝ Մարոկկոյի իշխանությունները երկրաշարժից տուժած յուրաքանչյուր ընտանիքի կվճարեն 30 հազար դիրհամ (2,9 հազար ԱՄՆ դոլար)։
Սեպտեմբերի 9-ի գիշերը Մարոկկոյում 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Օջախը եղել է տասը կմ խորության վրա՝ Մարաքեշից 80 կիլոմետր հեռավորության վրա: Դրան հաջորդել է առնվազն չորս հետցնցում՝ 4,8, 3,4, 3,2 և 3,3 մագնիտուդով։ Մահացածների թիվը գերազանցել է 2,9 հազարը։
Լրահոս
0