Ռումբի մասին ահազանգ Գյումրիում. տարհանվել են ոստիկանության և անձնագրայինի աշխատակիցները

© Sputnik / Armenuhi Mkhoyan Գյումրի
Գյումրի - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2023
Գյումրի
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այս պահին երկկողմանի փակ է Շիրակացի փողոցի մի հատվածը։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով` ռումբի մասին ահազանգ է եղել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում:
Այս պահին երկկողմանի փակ է Շիրակացի փողոցի մի հատվածը, տարհանվել են ոստիկանության բաժնի և նույն շենքում գործող անձնագրային բաժանմունքի աշխատակազմերը:
Տեղում աշխատում են սակրավորները: Դեպքի վայրում են նաև շտապօգնության աշխատակիցները:
Երևանի դպրոցներից մեկի փոխտնօրենի աշխատասենյակում հակատանկային ական և սնդիկ է հայտնաբերվել
Լրահոս
0