00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

7 կուսակցություն շանս ունի Երևանի ավագանի անցնելու, ովքե՞ր են 1–ին եռյակում. GALLUP

© Sputnik / Aram NersesyanՔվեարկություն. արխիվային լուսանկար
Քվեարկություն. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2023
Բաժանորդագրվել
Հարցված երևանցիների 55 % –ը նշել է, որ միանշանակ մասնակցելու է ընտրությանը, իսկ միանշանակ չմասնակցելու որոշում են կայացրել 20.7 %–ը։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու ընտրություններում ֆավորիտ թեկնածուների եռյակում են Տիգրան Ավինյանը, Հայկ Մարությանը և Անդրանիկ Թևանյանը, սակայն 7 կուսակցություն ունի շանս ավագանի անցնելու։ Այս մասին վկայում են «GALLUP International association»-ի անցկացրած հարցումները, որոնք անցկացվել են սեպտեմբերի 12-13–ը` 802 երևանցիների շրջանում։
Ներկայացնելով հարցման արդյունքները` «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը նշեց, որ հարցված քաղաքացիների 22.5%–ը ասել է, որ սեպտեմբերի 17–ին ձայնը տալու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը` Տիգրան Ավինյանին, 14.3%–ը` Հայկ Մարությանի կուսակցությանը`«Ազգային առաջընթացին», 7.8% –ը «Մայր Հայաստան» դաշինքին` Անդրանիկ Թևանյանին։
Երևանի ավագանու կազմ կանցնեն չորս կամ հինգ ուժ. Վիգեն Հակոբյանը վերլուծում է ընտրապայքարը
Ուշագրավ է, որ հարցման այս փուլում «Հանրային ձայն» կուսակցությունը (6.7%) առաջ է անցել «Ապրելու երկիր» կուսակցությունից (5.7 %)։ Նրանք համապատասխանաբար չորրորդ և հինգերորդ տեղերում են։
Մնացած տոկոսները բաշխվել են մասնակից մյուս ուժերի միջև։
«Ում կտան իրենց քվեն հարցին դժվարացել է պատասխանել 9.9 %–ը, և 11. 6 %–ը հրաժարվել է այս հարցին պատասխանել։ Եթե նախորդ փուլի հետ նայենք, համեմատենք տվյալները, մենք տեսնում ենք, որ գրեթե բոլոր կուսակցությունները աճ են գրանցել, բայց առավել աճը գրանցած կուսակցությունը ՔՊ–ն է, որը 6 % բարելավել է ցուցանիշները»,–ասաց Նավասարդյանը։
Հարցված երևանցիների 55 %–ը նշել է, որ միանշանակ մասնակցելու է ընտրությանը, իսկ միանշանակ չմասնակցելու որոշում է կայացրել 20.7 %–ը։
«Դա եթե համեմատենք նախորդ ընտրությունների հետ, ավելի լավ ցուցանիշ է, և եթե անգամ այդ 55 %–ը պահպանվի, մենք կունենանք բավականին ճիշտ բաշխվածություն այն տվյալների, որը ստացել ենք։ Իսկ հերթականության բաշխվածության առումով կարծում եմ, որ պետք է սյուրպրիզներ չլինեն»,–ասաց նա։
Եթե այս իրավիճակը պահպանվի, և եթե մասնակցությունը քաղաքացիների լինի 55 տոկոս, ըստ նավասարդյանի`շանսեր կան, որ գրեթե 7 կուսակցություն կունենա ներկայություն ավագանիում։
Բացի առաջին եռյակից, «Հանրային ձայն» «Ապրելու երկիր» և «Հանրապետություն» կուսկացություներն ունեն հնարավորություն անցնելու ավագանի։ Շանսեր ունեն նաև «Լուսավոր Հայաստան» (3.8%) և «Հաղթանակ» (3.6%) կուսակցությունները։
Ընտրությունը Երևանի ու «Էրիվանի», խաղաղության ու պատերազմի միջև է. Անդրանիկ Թևանյան
Նավասարդյանը նշեց, որ եթե ապրիլին հրապարկված տվյալներով հարցվածների 58,3–ը կարծում էր, որԵրևանի քաղաքապետի պաշտոնը կառավարչի պաշտոն է, իսկ 37,2-ը` քաղաքական, այս հարցումներով 43.1 տոկոսն է մտածում, որ քաղաքապետի պաշտոնը կառավարչի պաշտոն է։ Այժմ 39.4 տոկոսը մտածում է, որ այն քաղաքական պաշտոն է։
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13 կուսակցություն և 1 դաշինք.
1.
«Հայաստանի եվրոպական» կուսակցություն,
2.
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն,
3.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,
4.
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն,
5.
«Ուժը հայրենյաց» կուսակցություն,
6.
«Հանրային ձայն» կուսակցություն,
7.
«Ազգային առաջընթաց» կուսակցություն,
8.
«Հաղթանակ» կուսակցություն,
9.
«Ապրելու երկիր» կուսակցություն,
10.
«Հանրապետություն» կուսակցություն,
11.
«Միացյալ Հայաստան» կուսակցություն,
12.
«Արդար Հայաստան» կուսակցություն,
13.
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն,
14.
«Մայր Հայաստան» դաշինք («Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան կուսակցություններ)։
Լրահոս
0