ԱՄԷ Շարժայի իշխանությունները Քերոբյանին ասել են, որ հետաքրքրված են դեղագործության ոլորտով

© Photo : press office of the Ministry of Economy of RAՎահան Քերոբյանն ԱՄԷ–ում
Վահան Քերոբյանն ԱՄԷ–ում - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արաբական Միացյալ Էմիրությունների և Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտի պատասխանատուները քննարկել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում առկա համագործակցության հեռանկարները։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի իշխանությունները ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին ասել են, որ հետաքրքրված են դեղագործության ոլորտով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Վահան Քերոբյանը Շարժայի օտարերկրյա ուղղակի ներդրումների ընկերության ղեկավար Մոհամմադ Ջումա Ալ Մուշարախի հետ հանդիպել է Ֆրանկֆուրտում անցկացվող Ներդրումների կառավարման ցուցահանդեսի շրջանակում բացված հայկական տաղավարում։
«Քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության, արդյունաբերության և այլ ոլորտներում ներդրումների իրականացման հնարավորությունները.,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 14-15-ը գործուղվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ֆրանկֆուրտ քաղաք՝ Ներդրումների կառավարման ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
Նախարարը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է կառավարությանը հաշվետվություն ներկայացնի գործուղման արդյունքների մասին:
Լրահոս
0