Բայդենը Վաշինգտոնում կընդունի Զելենսկուն. Սպիտակ տուն

© Sputnik / Стрингер / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Զելենսկին ու Ջո Բայդենը
Վլադիմիր Զելենսկին ու Ջո Բայդենը - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2023
Վլադիմիր Զելենսկին ու Ջո Բայդենը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սա կլինի ԱՄՆ–ի և Ուկրաինայի առաջնորդների` Սպիտակ տանը կայացած երրորդ հանդիպումը։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսում է հաջորդ հինգշաբթի Վաշինգտոնում հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, որի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Նախագահ Բայդենը կվերադառնա Վաշինգտոն (Նյու Յորքից)` Ուկրաինայի նախագահ Զելենսկուն Սպիտակ տանն ընդունելու համար։ Դա կլինի նրանց երրորդ հանդիպումն այստեղ` Սպիտակ տանը», – ասել է նա։
Այցը կկայանա այն ժամանակ, երբ ԱՄՆ Կոնգրեսն ուսումնասիրելու է Ուկրաինային լրացուցիչ օգնության մասին Սպիտակ տան հարցումը։ Այդ օգնության ընդունումը հարցականի տակ է, քանի որ Հանրապետական կուսակցության անդամների կարծիքները չեն համընկնում։
Դրանից առաջ` սեպտեմբերի 19-ին, Բայդենը ՄԱԿ–ի գլխավոր վեհաժողովի շրջանակում կհանդիպի Կենտրոնական Ասիայի 5 երկրների առաջնորդների հետ։
CNN–ի տվյալներով` ՄԱԿ–ի այդ նիստի ժամանակ ելույթ կունենա նաև Զելենսկին։
Վերջին կաթիլը․ Ուկրաինան կորցնում է գլխավոր դաշնակիցներին
Լրահոս
0