Մասիսում ավտոմեքենա է այրվել․ վարորդը տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել

© Photo : press office of the Rescue Service of the MIA of RAԱյրված ավտոմեքենան
Այրված ավտոմեքենան - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավտոմեքենայի վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Այսօր ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում ավտոմեքենա է այրվել, որի հետևանքով կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Սեպտեմբերի 15-ին` ժամը 10:44-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի ԲԿ-ի մոտակայքում այրվում է ավտոմեքենա»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:59-ին, մարվել 11:10-ին:
Այրվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենան:
© Photo : press office of the Rescue Service of the MIA of RAԱյրված ավտոմեքենան
Сгоревший автомобиль в городе Масис (15 сентября 2023). Арарат - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2023
Այրված ավտոմեքենան
Ավտոմեքենայի վարորդ Տ. Խ. -ն տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Երևանում հրդեհ է բռնկվել «Hyundai» մակնիշի մեքենայում. վարորդն այրվածքաբանականում է
Լրահոս
0