Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի մշակույթի նախարարի և Թեհրանի քաղաքապետի դեմ

© AP Photo / Amel EmricՀիջաբով կին
Հիջաբով կին - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մեծ Բրիտանիան պատժամիջոցների սահմանումը կապում է Իրանում Մահսա Ամինիի մահվան տարելիցի հետ։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի, Կանադայի և Ավստրալիայի հետ համատեղ այսօր պատժամիջոցներ է սահմանել Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլիի, նրա տեղակալ Մոհամմադ Հաշեմիի, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանիի, ինչպես նաև Իրանի ոստիկանության ներկայացուցիչ Սաիդ Մոնթազեր օլ Մահդիի դեմ՝ կապելով դա երկրում կանանց հիջաբ կրելու հարկադրանքի հետ:
Լոնդոնը պատժամիջոցների սահմանումը կապում է Իրանում Մահսա Ամինիի մահվան տարելիցի հետ։ Նա մահացել է բարքերի ոստիկանության կողմից ձերբակալությունից հետո, ինչը մի քանի ամիս տևած զանգվածային բողոքի ցույցերի պատճառ է դարձել:
Ամինիի մահից հետո Իրանում բողոքի ակցիաների ընթացքում մահացածների թիվը հասել է 41-ի. ԶԼՄ
Իրանում հիջաբ կրելը պարտադիր է օրենսդրական մակարդակով։ Հիջաբ, մասնավորապես՝ գլխաշոր (որոնք պետք է անպայման ծածկեն Իրանի տարածքում ցանկացած կնոջ գլուխը) կրելու կանոնների պահպանման հարցի հրատապությունը աճել է 2022 թվականի աշնանը երկրում տեղի ունեցած անկարգություններից հետո։
Զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի կեսերին Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ այն բանից հետո, երբ նրան ձերբակալել է բարքերի ոստիկանությունը: Ցուցարարները Մահսայի մահվան մեջ մեղադրել են իշխանությանը։ Իրանցի կանայք սկսել են սոցցանցերում զանգվածաբար հրապարակել տեսանյութեր, որոնցում կտրել են իրենց մազերը և այրել հիջաբը։
22-ամյա աղջկա մահը Իրանում բողոքի ակցիաների պատճառ է դարձել
Լրահոս
0