00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
47 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Գևորգ Թամամյան
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է քաղաքական պատճառներով․ Գևորգ Թամամյան
14:09
5 ր
Մարիա Զախարովա
Արևմուտքը վախեցնում է Վրաստանին ցուցարարների նկատմամբ կիրառված ուժի համար, ՀՀ դեպքում՝ քար լռություն․ Մարիա Զախարովա
14:15
3 ր
Մարիա Զախարովա
«Մի կարծեք, որ մենք ինչ-որ բան կանտեսենք»․ Մարիա Զախարովան՝ ԼՂ-ում Մեծ հայրենականի հուշարձանները պղծելու մասին
14:18
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատմության դասեր. ինչպես Նոբելյան մրցանակ ստացան խաղաղության չաշխատող համաձայնագրի համար

© AP Photo / Angela WeissՆոբելյան մրցանակ
Նոբելյան մրցանակ - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2023
Նոբելյան մրցանակ
Բաժանորդագրվել
Գրեթե ամեն օր Հայաստանում հնչում են պնդումներ՝ եթե առաջին նախագահի օրոք հայերն ու ադրբեջանցիները խաղաղության համաձայնագիր կնքեին, ամեն ինչ այլ կերպ կընթանար, այլևս պատերազմներ չէին լինի, և հիմա խաղաղություն կտիրեր Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում, իսկ երկու ժողովուրդները կունենային բարիդրացիական հարաբերություններ։
Հիմնավորումը սա է՝ պահն այն ժամանակ շատ հարմար էր, ադրբեջանցիները պարտված էին, պատրաստ էին փոխզիջումների և շահագրգիռ էին, որ այլևս պատերազմներ չլինեն, միջազգային հանրությունն էլ համաձայն էր խաղաղապահներ տեղակայել Ղարաբաղում, ինչը կբացառեր Ադրբեջանի նոր ոտնձգությունները, իսկ ողջ աշխարհը պատրաստ էր ողջունել հակամարտության կարգավորումը։
Դառնանք պատմությանը։ Ուղիղ 30 տարի առաջ՝ 1993 թվականի սեպտեմբերին , Վաշինգտոնում Սպիտակ տան դիմաց Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինը և Պաղեստինի ազատագրության կազմակերպության ղեկավար Յասեր Արաֆաթը ձեռքսեղմումով ամրագրեցին խաղաղության մասին երկկողմ հուշագիրը, որը ստացավ Օսլոյի համաձայնագիր անունը։ Ինչո՞ւ Օսլոյի։ Որովհետև իրականում այդ պայմանագիրը հենց Նորվեգիայի մայրաքաղաքում երեք շաբաթ առաջ արդեն գաղտնի ստորագրել էին արտգործնախարար Շիմոն Պերեսը և պաղեստինցի քաղաքական գործիչ Մահմուդ Աբասը, որը, ինչպես գիտեք, հետո փոխարինեց Յասեր Արաֆաթին։
Պատմության դասերը. Նոբելյան մրցանակներ՝ խաղաղության չաշխատող համաձայնագրի համար
Ինչպե՞ս կայացավ համաձայնությունը։ Գանք ամենասկզբից. 1991 թվականին երկու գերտերությունները՝ ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ն, հրավիրեցին Մադրիդյան համաժողովը և հակամարտող կողմերին առաջարկեցին բանակցություններ սկսել «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքով։ Հիշենք, որ երբ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական ուժերը իրենց վերահսկողության տակ էին առնում Արցախը շրջապատող տարածքները, նպատակներից մեկը, իհարկե, անվտանգության գոտու ստեղծումն էր, որպեսզի «Գրադի» հրթիռները չհասնեն, ասենք, Ասկերան կամ Հադրութ։ Բայց մյուս ոչ պակաս կարևոր ակնկալիքը սա էր՝ բանակցություններ սկսել Բաքվի հետ հենց այդ նույն սկզբունքով՝ «տարածքներ խաղաղության դիմաց»։
Այդ սկզբունքը 1991 թվականին Իսրայելի աջակենտրոն կուսակցությունը՝ «Լիկուդը», իհարկե, չընդունեց։ Մեր առաջին նախագահի բնորոշմամբ՝ պատերազմի կուսակցություն էր։ Բայց արդեն հաջորդ տարի՝ 1992 թվականին, իշխանության եկան ձախակողմյան ուժերը Իցհակ Ռաբինի գլխավորությամբ։ Եվ խաղաղության պայմանագիրը կնքվեց։ Սկսվեց դրա կենսագործումը՝ Իսրայելը դուրս բերեց իր զորքերը 6 մեծ քաղաքներից և 450 փոքր բնակավայրերից։ Այդքանը։ Հետո սկսվեցին բարդությունները, նույնիսկ արյուն թափվեց։ 1995 թվականի նոյեմբերին Իցհակ Ռաբինը սպանվեց։ Կրկին իշխանության եկավ պատերազմի կուսակցությունը։ Բենիամին Նեթանյահուն մեղադրեց Արաֆաթին, որ հենց պաղեստինյան կողմը չի կատարում Օսլոյի համաձայնագիրը, և սկսեց նոր տներ կառուցել պաղեստինյան տարածքներում։
Պաղեստինցի հասարակական գործիչ Մուսթաֆա Բարղուտին կարծիք է հայտնել. «Օսլոն Իսրայելի համար պարզապես իդեալական էր՝ այդ պայմանագիրը թույլ էր տալիս շարունակել օկուպացիան և ոչ մի պատիժ չկրել դրա համար»։
Նոբելյան մրցանակի գումարը կավելանա 1 մլն կրոնով
Բա խաղաղապահնե՞րը, իրավացիորեն կհարցնեք դուք, որովհետև մանավանդ վերջերս մեզ մոտ այնքան է խոսվում ՄԱԿ-ի խաղաղապահների մասին, որ ակամայից տպավորություն է ստեղծվում, թե ուր որ է ՄԱԿ-ը միջազգային առաքելություն կուղարկի Արցախ, և ամեն ինչ անմիջապես կկարգավորվի՝ կբացվի Լաչինը, ադրբեջանցիները կհանեն անցակետը և այլևս երբեք չեն համարձակվի կրակել դաշտում աշխատող հայ գյուղացիների վրա։ Տեսե՛ք։ ՄԱԿ-ի միջազգային խաղաղապահ ուժերը իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում են գտնվում 1948 թվականից։ Դա ընդհանրապես ՄԱԿ-ի պատմության մեջ առաջին խաղաղապահ առաքելությունն էր։ Իսկ հիմա մի մեջբերում հենց ՄԱԿ-ի պաշտոնական տեղեկագրից. «Խաղաղապահ ուժերի գործառույթները փոխվել են այն նոր հանգամանքներին համապատասխան, որոնք ի հայտ են եկել 1948, 1956, 1967 և 1973 թվականների պատերազմներից հետո, սակայն խաղաղապահները մնացել են տարածաշրջանում և փորձել են թույլ չտալ հակամարտող կողմերի նոր բախումներ»։
Դուք հասցրի՞ք ընկալել այս նախադասության իրական իմաստը։ Այսինքն` խաղաղապահները չեն կարողացել կանխել առնվազն 4 պատերազմ, անզոր են եղել թե՛ այն ժամանակ, երբ իսրայելցիները նոր տներ են կառուցել Պաղեստինի տարածքում, թե՛ այն ժամանակ, երբ պաղեստինցիները պարբերաբար հրետակոծել են հրեական բնակավայրերը։
Թույլ տվեք շատ կարճ՝ նաև միջազգային աջակցության մասին։ Աշխարհը ամեն ինչ արել է խրախուսելու համար իսրայելա–պաղեստինյան հաշտությունը։ Օսլոյի պայմանագիրը կայացնողները Նոբելյան մրցանակներ են ստացել։ Հակամարտությունը դադարե՞լ է։ Ու նկատեք՝ Իսրայելում վերջին երեսուն տարվա ընթացքում, եթե չհաշվենք փոքր բացառությունները, իշխում են նույն աջակողմյան ուժերը։ Չեմ ուզում համեմատել, բայց ախր Ադրբեջանում էլ վերջին երեք տասնամյակներում իշխանությունը փաստորեն չի փոխվել։ Ու եթե Իսրայելի իշխանությունները փաստացի, ինչպես ասում են, «թաղել են» Օսլոյի համաձայնագիրը, ինչպե՞ս կարելի է վստահ լինել, որ նույնը չեն անելու Ադրբեջանի իշխանությունները։
Համաձայնե՛ք՝ եթե մի կողմ դնենք բոլոր «եթե»-ները, միակ բանը, որը կարելի է հաստատ պնդել, սա է՝ այո՛, այն ժամանակ, ղարաբաղյան հաղթանակից հետո պայմանները մեզ համար շատ ավելի շահեկան էին, քան հիմա՝ ղարաբաղյան պարտությունից հետո։ Կներե՛ք, իսկ ո՞վ է վիճում։
Յեն Ուիլմութ - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2023
Հերթը դինոզավրերին էլ կհասնի, կամ ինչպես էր Ուիլմութն ուզում երկարացնել մարդկային կյանքը
Հայկական Քիսինջերին սպասելիս. 100-ամյա գործիչը կանխորոշեց ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը
Լրահոս
0