https://armeniasputnik.am/20230916/ajs-zrpartutjany-anhrazhesht-pataskhan-ktrvi-turqiaji-agnn-amn-petdepi-zekujci-masin-65884410.html
Այս զրպարտությանը անհրաժեշտ պատասխան կտրվի. Թուրքիայի ԱԳՆ–ն` ԱՄՆ Պետդեպի զեկույցի մասին
Այս զրպարտությանը անհրաժեշտ պատասխան կտրվի. Թուրքիայի ԱԳՆ–ն` ԱՄՆ Պետդեպի զեկույցի մասին
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպը Թուրքիան ներառել էր երեխա զինվորներին օգտագործող երկրների ցանկում։ 16.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-16T12:50+0400
2023-09-16T12:50+0400
2023-09-16T13:00+0400
ամն
ամն պետական դեպարտամենտ
երեխա
զինվոր
թուրքիա
արտաքին գործերի նախարարություն (ագն)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/16/42332689_0:325:2001:1450_1920x0_80_0_0_11d0692ea6741cd3e7060a2eda1a66c0.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի ԱԳՆ–ն կտրուկ քննադատել է ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը, որում երկրին մեղադրել են երեխաների հավաքագրման մեջ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպը Թուրքիան ներառել էր երեխա զինվորներին օգտագործող երկրների ցանկում։Գերատեսչությունում նշել են, որ Սիրիայում իրավիճակի հետաքննման ՄԱԿ–ի հանձնաժողովի` 2023 թվականի սեպտեմբերի 12-ի զեկույցում ՔԱԿ/YPG ահաբեկչական կազմակերպության բազմաթիվ լուրջ հանցագործություններ են արձանագրվել, այդ թվում երեխաների հավաքագրում, նրանց առևանգում, ազատազրկում և ռազմական նպատակներով դպրոցների օգտագործում։Թուրքիայի արտգործնախարարն ընդունել է Էրդողանի կողմից «մերժված» ԱՄՆ դեսպանին«2022 թվականին կրոնի ազատության մասին ԱՄՆ Պետդեպի Իրաքի վերաբերյալ զեկույցում նշվում է, որ ՔԱԿ–ը հարյուրավոր եզդի երեխաների է առևանգել բռնի հավաքագրման և գաղափարական «ուղեղի լվացման» նպատակով։ Կցանկանայինք հիշեցնել, որ անջատողական ահաբեկչական կազմակերպության բռնի պրակտիկայի և լուրջ հանցագործությունների ուսումնասիրությունը ԱՄՆ հիմնական պարտավորություններից մեկն է», – ասվում է ԱԳՆ–ի հայտարարության մեջ։Նշվում է, որ Թուրքիան պահպանում է տարածաշրջանային և միջազգային համաձայնագրերը և նախկինի պես վճռականորեն շարունակելու է իր ջանքերը` ուղղված մարդկանց վաճառքի հետ կապված հանցագործությունների կանխարգելմանը։
ամն
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/16/42332689_0:8:2001:1508_1920x0_80_0_0_7ec6dba8983e87ec12081cbec5b249a2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ամն, ամն պետական դեպարտամենտ , երեխա, զինվոր, թուրքիա, արտաքին գործերի նախարարություն (ագն)
ամն, ամն պետական դեպարտամենտ , երեխա, զինվոր, թուրքիա, արտաքին գործերի նախարարություն (ագն)
Այս զրպարտությանը անհրաժեշտ պատասխան կտրվի. Թուրքիայի ԱԳՆ–ն` ԱՄՆ Պետդեպի զեկույցի մասին
12:50 16.09.2023 (Թարմացված է: 13:00 16.09.2023) Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպը Թուրքիան ներառել էր երեխա զինվորներին օգտագործող երկրների ցանկում։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի ԱԳՆ–ն կտրուկ քննադատել է ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը, որում երկրին մեղադրել են երեխաների հավաքագրման մեջ։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպը Թուրքիան ներառել էր երեխա զինվորներին օգտագործող երկրների ցանկում։
«Ակնկալվում էր, որ ԱՄՆ–ն, որը ռազմական և ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ՔԱԿ/YPG ահաբեկչական կազմակերպությանը (Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցություն, – խմբ.), որը բռնի հավաքագրում է երեխաների Սիրիայում և Իրաքում ահաբեկչություններին մասնակցելու համար, կբախվի այս իրականությանը նախքան Թուրքիայի դեմ նման զրպարտությամբ հանդես գալը։ Լուրջ կասկածներ է առաջացնում տեղեկության աղբյուրների օբյեկտիվությունը, որոնց հիման վրա ԱՄՆ իշխանությունները հիմնավորում են իրենց որոշումները։ Դաշնակցային ոգու հետ անհամատեղելի այս զրպարտությանը անհրաժեշտ պատասխան կտրվի», – ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Գերատեսչությունում նշել են, որ Սիրիայում իրավիճակի հետաքննման ՄԱԿ–ի հանձնաժողովի` 2023 թվականի սեպտեմբերի 12-ի զեկույցում ՔԱԿ/YPG ահաբեկչական կազմակերպության բազմաթիվ լուրջ հանցագործություններ են արձանագրվել, այդ թվում երեխաների հավաքագրում, նրանց առևանգում, ազատազրկում և ռազմական նպատակներով դպրոցների օգտագործում։
«2022 թվականին կրոնի ազատության մասին ԱՄՆ Պետդեպի Իրաքի վերաբերյալ զեկույցում նշվում է, որ ՔԱԿ–ը հարյուրավոր եզդի երեխաների է առևանգել բռնի հավաքագրման և գաղափարական «ուղեղի լվացման» նպատակով։ Կցանկանայինք հիշեցնել, որ անջատողական ահաբեկչական կազմակերպության բռնի պրակտիկայի և լուրջ հանցագործությունների ուսումնասիրությունը ԱՄՆ հիմնական պարտավորություններից մեկն է», – ասվում է ԱԳՆ–ի հայտարարության մեջ։
Նշվում է, որ Թուրքիան պահպանում է տարածաշրջանային և միջազգային համաձայնագրերը և նախկինի պես վճռականորեն շարունակելու է իր ջանքերը` ուղղված մարդկանց վաճառքի հետ կապված հանցագործությունների կանխարգելմանը։