Էրդողանն առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնել Արցախի հարցով

© Sputnik / Пресс-служба президента Казахстана / Անցնել մեդիապահոցՌեջեփ Թայիփ Էրդողան
Ռեջեփ Թայիփ Էրդողան - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Էրդողանը նշել է, որ մտադիր է հանդիպումը քննարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիան առաջարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով քառակողմ հանդիպում անցկացնել Թուրքիայի, ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մակարդակով։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք հանդես ենք եկել Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ եռակողմ հանդիպում, նույնիսկ քառակողմ հանդիպում անցկացնելու առաջարկով՝ իմ մասնակցությամբ, Պուտինի, Ալիևի և Փաշինյանի հետ»,–ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ` ՄԱԿ-ի ԳԱ-ում մեկնելուց առաջ կայացած ճեպազրույցի ժամանակ։

Էրդողանը նշել է, որ մտադիր է հանդիպումը քննարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Էրդողանը նաև ասել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից առաջարկին պատասխան դեռ չի ստացվել:
Հայաստան–Թուրքիա և Հայաստան–Ադրբեջան հարաբերությունները չենք ուզում կապել իրար. Փաշինյան
Լրահոս
0