Վթար Սյունիքում. Ford Transit–ի 23–ամյա ուղևորը տեղում մահացել է

© Sputnik / Aram NersesyanՍյունիք
Սյունիք - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 04:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 40-ամյա Արշակ Օ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Սյունիք բնակավայրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և բախվել ճամփեզրի բետոնե պատնեշին»,–գրում է կայքը:
Վթարի հետևանքով ուղևոր, Սյունիք մարզի բնակիչ 23-ամյա Միշա Օ.-ն տեղում մահացել է, իսկ Արշակ Օ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վթար Լոռու մարզում. ամուսինը մահացել է, կինը` տեղափոխվել հիվանդանոց
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լրահոս
0